lyunse.com – 5 տարի շարունակ ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» կրթամշակութային կենտրոնը համախմբում է երիտասարդներին իրենց հետաքրքրությունների, գաղափարների ու նպատակների շուրջ: «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագրի շրջանակներում ամեն շաբաթ երիտասարնդերը հավաքվում են, վերապատրաստվում ու քննարկում զանազան թեմաներ: Գործում են տարբեր ակումբներ՝ արվեստասերների, կինոմանների, ֆրանկոֆոնների, անգլիախոսների, հոգեբանական, անգամ գործում է ֆիլմաստեղծման ակումբ, որը համախմբում է փոքրիկ ֆիլմեր ստեղծող երիտասարդներին:
Այդ հանդիպումներն ինքնանպատակ չեն: « Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագրի համակարգող Կարինե Ստեփանյանը պատմում է, որ դրանք կազմակերպվում են երիտասարդների մոտ վերլուծական,քննադատական միտքը,ստեղծարարությունը զարգացնելու, նրանց ավելի նախաձեռնող ու ինքնուրույն դարձնելու,մոտիվացնելու, սեփական իրավունքներին ու պարտականություններին ծանոթացնելու նպատակով:
Ռադիոհաղորդումը կարող եք լսել այստեղ :