Երիտասարդական աշխատանքի բարելավման մեթոդները՝ մեկ ձեռնարկում

Home » Médias sur nous » Երիտասարդական աշխատանքի բարելավման մեթոդները՝ մեկ ձեռնարկում

erit.am – «Երիտասարդները հանուն հասարակության» ձեռնարկը հանձնվեց ընթերցողների դատին:

Երիտասարդական աշխատանքի բարելավմանն ուղղված ձեռնարկի շնորհանդեսն այսօր կայացավ «Լոֆթ» ինքնազարգացման եւ ժամանցի կենտրոնում: Այն ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ մշակել է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը:

Ձեռնարկում ներկայացված են երիտասարդների հետ աշխատելու մեթոդները, ինչպես նաեւ մտորումներ այսօրվա երիտասարդի զարգացման մոտիվացիայի եւ նրա հետ հաղորդակցվելու հիմնարար սկզբունքների վերաբերյալ: Ձեռնարկին զուգահեռ ստեղծվել են նաեւ սոցիալական իրավունքների ուսումնասիրության վերաբերյալ խաղեր, որոնք միտված են դյուրացնելու քաղաքացիական մասնակցության եւ ակտիվ քաղաքացիության ուսումնասիրումն ու ընկալումը: Դրանք կարող են կիրառվել ինչպես կրթական միջոցառումների, այնպես էլ ժամանցի կազմակերպման նպատակով:

«Գիրքն ամփոփում է Հայաստանում 5-ից 6 տարվա երիտասարդական ամենամեծ ծրագրերից մեկի փորձը: Ձեռնարկը թե՛ տեսական եւ թե՛ գործնական առումով մի շարք միջոցներ ունի երիտասարդների հետ աշխատելու համար: Մեր հիմնադրամը այս ձեռնարկը ստեղծել է բոլոր երիտասարդների, ինչպես նաեւ այն կառույցների համար, ովքեր երիտասարդների հետ ցանկանում են աշխատել առավել խորությամբ տարբեր հարցերի շուրջ: Ձեռնարկում անդրադարձել ենք նաեւ երիտասարդական մի շարք հիմնահարցերի՝ երիտասարդների կարողությունների զարգացում, մոտիվացիա եւ այլն»,- մեզ հետ զրույցում նշեց «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի տնօրեն Անահիտ Մինասյանը:

Միջոցառմանը ներկա էր նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը, ով բարձր գնահատեց նմանօրինակ նախաձեռնությունների անցկացումը. «Երիտասարդական աշխատողի համար ստեղծված ձեռնարկը բավականին լավ նախաձեռնություն է երիտասարդական դաշտում ակտիվություն ցուցաբերած մասնագետների կողմից: Նախորդ տարի ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից ներկայացվեց և ՀՀ Կառավարության կողմից հաստատվեց «Երիտասարդ աշխատողի կանոնակարգը»:

Պատկերասրահ՝ «Երիտասարդները հանուն հասարակության» ձեռնարկի շնորհանդեսը

Աղբյուր՝ Երիտասարդ

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedInShare on VK