Շվեյցարիայում
«ԿԱԶԱ»-Շվեյցարիայի անդամներ են համարվում այն անձինք, ովքեր պարբերական ներդրում են կատարում՝ հովանավորության կամ նվազագույնը 50 շվեյցարական ֆրանկ տարեկան նվիրատվության տեսքով, կամ ովքեր մասնակցում են միության գործունեությանը:
Նրանք հրավիրվում են մասնակցելու տարեկան Ընդհանուր ժողովին:
«ԿԱԶԱ»-ի հանձնաժողովը բաղկացած է Ընդհանուր ժողովի կողմից ընտրված 7-ից 9-ը անդամներից, որոնք ամբողջովին ներգրավված են որպես կամավորներ: Հանձնաժողովը տարեկան 8-10 նիստ է անցկացնում, ծանոթանում Հայաստանում իրականացվող աշխատանքներին և իր հրահանգներն է փոխանցում «ԿԱԶԱ» հիմնադրամի (Հայաստան) Հոգաբարձուների խորհրդին: