medialab.am – 31-ամյա Հռիփսիմե Պետրոսյանը Շիրակի մարզի Կրաշեն գյուղի ղեկավարը չէ, սակայն խոստովանում է՝ կցանկանար լինել։
Ինչպես գյուղացիներն են ասում՝ այնքան բան է անում գյուղի համար, բա որ գյուղապետը լիներ` ինչեր կաներ։
Փոքրամարմին Հռիփսիմեն վճռել է, որ պետք է գյուղը ապրեցնի իր մեծ և աշխատատար քայլերով. հիմքը արդեն գցել է։ Գյուղում կանգառասրահ, խաղահրապարակ կառուցելը, աղբահանության հարցը լուծելը, ինչպես նաև Կրաշենի և շրջակա գյուղերի համար տրակտոր ապահովելը Հռիփսիմեի առաջին և ոչ վերջին քայլերն էին մոռացված և օրեցօր դատարկվող գյուղին գույներ պարգևելու համար։
Տեսանյութը դիտեք այստեղ՝ Մեծ գաղափարներ փոքր մարմնում: