Աշխատանքի տևողությունը` առնվազն 3 տարի (3 ամիս վճարվող փորձաշրջան)
Աշխատանքի սկիզբը` սեպտեմբեր, 2019թ․
Ժամանակացույցը՝ երեքշաբթի-շաբաթ, ժամը՝ 09․00 – 18․00
Դրույք՝ լրիվ
Աշխատանքի վայրը` «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոն, Նալբանդյան 29
Աշխատանքի նկարագրություն`
Ծրագրի համակարգողի հիմնական գործառույթն է ծրագրի սահուն իրականացումը, շարունակական գնահատումն ու անհրաժեշտ միջամտությունների իրագործումը: Ծրագրի համակարգողն իր թիմի հետ միասին 3 տարվա ընթացքում աշխատելու է 78 կամավորի հետ /խմբավար/, որոնց հետ միասին տարբեր համայնքներում ձևավորելու են առնվազն 10 հոգուց բաղկացած 26 երիտասարդական խումբ։ Ծրագրի համակարգողը համայնքներում ստեղծելու է համագործակցություններ տարբեր դերակատարների հետ՝ ապահովելով երիտասարդական խմբերի նախաձեռնությունների սահուն իրականացումը։ Յուրաքանչյուր երիտասարդական խումբ տարվա ընթացքում մշակելու և իրականացնելու է իր համայնքի զարգացմանն ուղղված 1 սոցիալական նորարարություն՝ ծրագրից ստանալով փոքր դրամաշնորհ։ Ծրագրի համակարգողը ստեղծելու է փորձագետների խումբ, ում հետ միասին գնահատելու և վերջնականացնելու է ներկայացված ծրագրերն ու համագործակցությունների միջոցով ապահովելու դրանց իրականացումն ու տարածումը։ Ծրագրի համակարգողը իրականացնելու է նաև ստեղծված տարբեր կրթական նյութերի տեսանելության բարձրացմանն ուղղված միջոցառումներ, որոնք կնպաստեն վերջիններիս ավելի լայն օգտագործմանը տարբեր դերակատարների կողմից։
Աշխատանքային պարտականություններ՝
- Պլանավորել, ղեկավարել և վերահսկել ծրագրի ողջ ընթացքը
- Մշակել ծրագրի գնահատման համակարգ և գործարկել այն թիմի հետ միասին
- Կազմակերպել ծրագրի արտաքին գնահատումը
- Կառավարել ծրագրի բյուջեն և աշխատանքային ժամանակացույցը
- Ապահովել ծրագրային բոլոր բաղադրիչների անխափան իրականացումը
- Ապահովել ծրագրի տեսանելիությունը
- Ապահովել տարբեր դերակատաների հետ համագործակցությունների ստեղծումն ու զարգացումը (համայնքներում գործող երիտասարդական կազմակերպությունների, ՏԻՄ ներկայացուցիների, մասնավոր հատվածի հետ)
- Ներգրավել փորձագետներ և վերապատրաստողներ ծրագրի բաղադրիչների արդյունավետ իրականացման համար
- Կազմակերպել և վերահսկել թիմի անդամների արդյունավետ աշխատանքն ու համագործակցությունը
- Մասնակցել խմբավարների ընտրությանը
- Կազմակերպել պարբերական մշտադիտարկման այցեր համայքներում գործող երիտասարդական խմբեր
- Պատրաստել ծրագրի ընթացիկ և վերջնական հաշվետվություններ /նկարագրողական և ֆինանսական/
- Իրականացնել այլ առաջադրանքներ, որոնք առնչվում են ընդհանուր ծրագրի իրականացմանը
Որակավորում՝
- Բարձրագույն կրթություն, նախընտրելի է հասարակական գիտությունների կամ մարդու իրավունքների ոլորտում
Փորձ՝
- Ծրագրի կառավարում
- Համայնքային աշխատանք
- Քաղաքացիական կրթություն
- Սոցիալական նորարարություն
- Երիտասարդական աշխատանք և ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ միջոցառումներ իրականացնելու փորձը կդիտվի որպես առավելություն
- Առցանց դասընթացների մասնակցությունը և/կամ մշակման փորձը կդիտվի որպես առավելություն
Մասնագիտական հմտություններ՝
- Հաղորդակցում և բանակցում
- Թիմի ղեկավարում և մոտիվացում
- Թիմային աշխատանք և համագործակցություն
- Ցանցի ստեղծում և պահպանում
- Ժամանակի արդյունավետ կառավարում
- Հեռավար աշխատանքի արդյունավետ կազմակերպում
- Բարդ իրավիճակների արդյունավետ կառավարում
- Վերլուծական մտածողություն
- Անգլերենի լավ իմացություն (ֆրանսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
- Համակարգչային հմտություններ
Անձնային որակներ՝
- Ճկունություն
- Նրբանկատություն
- Հարգանք
- Պատասխանատվություն
- Մարդասիրություն
- Հետևողականություն
- Նախաձեռնողականություն
- Ստեղծարարություն