ystudies.am – Հոկտեմբերի 20-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց կրթական գործիքների ազգային տոնավաճառ: Միջոցառումն իրականացվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, «SALTO-YOUTH EuroMed & Good Practices Resource Centre» և «SALTO EECA» կազմակերպությունների աջակցությամբ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից:
Տոնավաճառի նման ձևաչափը միջազգային լայն տարածում ունի և իրենից ներկայացնում է հարթակ, որտեղ երիտասարդների հետ աշխատողները շփվում և փոխանակվում են ոչ ֆորմալ կրթության և երիտասարդական աշխատանքի ոլորտի իրենց մեթոդներով:
Աշխատարաններից մեկում International Center for Intercultural Research, Learning and Dialogue-ը ներկայացնում է Հոգևոր ուսմունքների ներկապանակը։ Վարժությունը միջկրոնական եւ միջմշակութային երկխոսոթյան խթանման, հոգևոր ավանդույթների մասին տեղեկությունների տրամադրման համար է նախատեսված: Այն նպատակ ունի խթանել մասնակիցների միջկրոնական երկխոսությանը մասնակցելու գործընթացը, զարգացնել միջմշակութային հաղորդակցության եւ անծանոթ մշակութային համատեքստի հետ աշխատելու ունակությունները: