Այս նախագիծը նպատակ ունի զարգացնել երիտասարդների և նրանց հետ աշխատող մասնագետների անձնական, կրթական և մասնագիտական կարողությունները։ Այն ձգտում է խթանել ժողովրդավարությունը, կայուն զարգացումը, միջմշակութային երկխոսությունը և միջազգային համագործակցության ամրապնդումը՝ միջազգային դասընթացների, կրթական փոխանակման ծրագրերի և համագործակցության միջոցով։
Ի՞նչ է ներառում ծրագիրը։
- Երկարաժամկետ համատեղ նախագծեր (KA2)։
- Եվրոպական Համերաշխության Կորպուս։
- Միջազգային կրթական ծրագրեր երիտասարդների հետ աշխատող առաջնորդների, դասընթացավարների, ոչ պետական կառույցների մասնագետների համար՝ Եվրամիության, Եվրոպայի խորհրդի և Արևելյան գործընկերության երկրների հանրային և կրթական կառույցների հետ համագործակցությամբ։
- Հնարավորություններ «ԿԱԶԱ»-ի շահառու դեռահասների և երիտասարդների համար՝ մասնակցելու Հայաստանում և արտերկրում իրականացվող միջազգային կրթական և երիտասարդական փոխանակման ծրագրերին՝ զարգացնելու նրանց աշխարհայացքը, ներգրավվելու ցանկությունը և ձեռք բերելու անհրաժեշտ մեթոդաբանական գործիքներ։
Ո՞ւմ է ուղղված ծրագիրը։
- «ԿԱԶԱ»-ի աշխատակիցների համար, ովքեր կարիք ունեն որոշակի թեմայի շուրջ վերապատրաստման։
- Երիտասարդների հետ աշխատող առաջնորդների և դասընթացավարների համար, ովքեր ցանկանում են բարելավել իրենց հմտությունները։
- «ԿԱԶԱ»-ի կամավորների համար, ովքեր ցանկանում են ընդլայնել իրենց մտահորիզոնը։
- Դեռահասների համար, ովքեր ցանկանում են բացվել աշխարհի առաջ։
Ֆինանսավորում
- Եվրոպական միություն




