Զբոսավարների պատրաստման դասընթաց

Home » Լուրեր Հայաստանից » Զբոսավարների պատրաստման դասընթաց

Հաշվի առնելով վերջին տարիներին Հայաստանում զբոսաշրջիկների քանակի ավելացման փաստը (մինչև 15% տարեկան միջին բարձրացում) 2005 թվականին «ԿԱԶԱ» հիմնադրամը ստեղծեց Զբոսավարների պատրաստման դասընթաց։ Այդ պահից այս դասընթացը դարձավ մասնագիտական կայացման իրական հաջողության հարթակ․ մենք արդեն ավելի քան 132 շրջանավարտ ենք ունեցել, որոնցից 80-ը աշխատում են տարբեր տուրիստական կազմակերպություններում կամ անհատ զբոսավարներ են։
Դասընթացն առաջարկվում է 2 տարբերակով՝ առկա և հեռավար։

Ուսուցման նպատակներ

  • Մեծացնել երիտասարդների հնարավորությունները տուրիզմի ոլորտում աշխատանք գտնելու համար
  • Մասնակիցների ուշադրությունը ուղղել դեպի անհատական և միջմշակութային մոտեցում տուրիստական խմբերի հանդեպ
  • Շեշտը դնել այլընտրանքային, անհատական և հարգալից տուրիզմի զարգացման վրա
  • Նպաստել միջմշակութային փոխանակմանը օտարերկրացիների հետ հանդիպումների հնարավորություն ստեղծելով։

Դասերը համալրված են նաև Երևանի տարբեր թանգարանների այցերով՝ Հայաստանի պատմության թանգարան, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան, Բնության թանգարան (պարտադիր ընդգրկված են դասընթացի մեջ) և այլն։

Գործնական աշխատանքները բաղկացած են՝

  • 2-3 օր ակտիվ պրակտիկա (մասնակիցը փորձարկում է իր զբոսավարման գիտելիքները, մասնագետ զբոսավարի ուղեկցությամբ)
  • Տուրիստների խմբի ուղեկցության հնարավորություն մասնագետ զբոսավարի օգնությամբ։

Թիրախ խումբ

Կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են մասնագիտություն ստանալ և աշխատել Հայաստանում տուրիզմի ոլորտում և պատրաստ են շաբաթական 6-8 ժամ տրամադրել առկա հանդիպումներին։

Դասավանդողներ

Հրավիրված բանախոսներ, մասնագիտացված զբոսավարներ, բնապահպաններ, պատմության, աշխարհագրության, կրոնի դասախոսներ, արվեստի և մշակույթի մասնագետներ և այլոք։

Մասնակցության պայմաններ

Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն։

Գործնական տեղեկատվություններ

Տևողություն՝ 6 ամիս
Ժամեր՝ 2ժ․ շաբաթական 3 անգամ
Արժեք՝ ամսական 28 000 ՀՀԴ
Դասավանդման լեզու՝ հայերեն

*ՄԱԿ ՓԳՀ֊ ի հետ համագործակցության շնորհիվ փախստականների համար դասընթացն անվաճար է։

*Լավագույն ուսանողները «ԿԱԶԱ» հիմնադրամի կողմից կստանան երաշխավորագրեր գործատուներին ներկայացնելու համար։


Զբոսավարների պատրաստման  ՀԵՌԱՎԱՐ դասընթաց

Դասընթացում ներառված են գործնական հանդիպումներ և այցեր թանգարաններ։

Գործնական աշխատանքները բաղկացած են՝

  • 1-2 օր պասիվ պրակտիկա (մասնակիցները հետևում են հմուտ զբոսավարի աշխատանքին)
  • 2-3 օր ակտիվ պրակտիկա (մասնակիցները ուղեկցում են զբոսաշրջիների խմբին հմուտ զբոսավարի վերահսկողությամբ)

Դասընթացին կարող են դիմել բոլոր նրանք ովքեր հետաքրքրված են և մտադիր են աշխատել զբոսաշրջության ոլորտում և նախընտրում են ճկուն ծրագիր։

Մասնակցության պայմաններ

Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն։

Գործնական տեղեկատվություններ

Տևողություն՝ 6 ամիս
Արժեք՝  20.000 ՀՀԴ
Դասընթացի լեզնու՝ հայերեն

*Հնարավոր է մասնակիցներին հատկացնել կրթաթոշակ, եթե վերջիններս համապատասխանում են կրթաթոշակի հատկացման չափանիշներին։

*ՄԱԿ ՓԳՀ֊ ի հետ համագործակցության շնորհիվ փախստականների համար դասընթացն անվաճար է։

*Լավագույն ուսանողները ԿԱԶԱ հիմնադրամի կողմից կստանան երաշխավորագրեր գործատուներին ներկայացնելու համար։