Դասընթացի խնդիրներն են՝
- Մասնակիցներին ծանոթացնել Հայաստանում և Եվրոպայում ոչ ֆորմալ կրթության կիրառման փորձին
- Մասնակիցներին ներկայացնել ոչ ֆորմալ կրթության և ուսուցանողի դերի առանձնահատկությունները, ինչպես նաև հիմնական մեթոդական մոտեցումները
- Մասնակիցներին զինել համայնքի ուսուցողական կարիքների վերլուծության, ինչպես նաև այդ հմտությունների հիման վրա դասընթացների կազմակերպման հմտություններով
- Զարգացնել թիմային աշխատանքի հմտությունները
- Զարգացնել «սովորել սովորել» (learning to learn) հմտությունը
- Զարգացնել էլ․ մշակույթը
Դասընթացի փուլերը Դասընթացը տևում է 8 ամիս և բաղկացած է 6 փուլից՝ Դասընթացը իրականացվում է ինտերակտիվ մեթոդներով, որոնք համատեղում են տեսականը և գործնական։ Հեռավար ուսուցում Ուշադրություն : Դասընթացին կարող են մասնակցել հասարակական ոլորտում ուսուցողական ծրագրեր իրականացնող 20-40 տարեկան երիտասարդներ, ովքեր՝ Ուսուցանողներ «ԹԱԹ»֊ի փորձագետները 2005 թվականից ի վեր «Ուսուցանում ուսուցանողների համար» տիպի դասըթնացներ կազմակերպում են Երևանում, Հայաստանի մարզերում և արտերկրում։ «ԹԱԹ»֊ի աջակցությամբ Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը մշակել է «ՀՀ ոչ ֆորմալ կրթության մասին» հայեցակարգը, որը 2006թ․ ընդունվել է ՀՀ Կառավարության կողմից։ Գրանցում Դիմել կարող եք tot@kasa.am: էլ․ հասցեին ուղարկելով Ուշադրություն՝ ծրագրին մասնակցությունը մրցութային կարգով է։ Մասնակցության պայմաններ Մասնակիցների դրամական ներդրումը ութամսյա ծրագրի մասնակցության համար կազմում է 40.000 ՀՀԴ։ *Հաշվի առնելով ծրագրի սոցիալական ուղղվածությունը՝ հնարավոր է մասնակիցներին հատկացնել փոքր կրթաթոշակ, եթե վերջիններս համապատասխանում են կրթաթոշակի հատկացման չափանիշներին։ Ծրագիրը ֆինանսավորվում է
Ուսուցողական նյութերի տրամադրումը և մասնակիցների ընթացիկ աջակցությունն իրականացվում է «ԿԱԶԱ» հիմանդրամի կողմից ստեղծված հեռավար ուսուցման հարթակի միջոցով։
Առկա դասընթացների իրականացման վայր՝ «ԿԱԶԱ հիմնադրամի» Գյումրու սոցիալ֊ուսուցողական և զարգացման կենտրոն։ Մասնակիցների տեղափոխման, գիշերակացի և սննդի ծախսերը հոգում է հիմնադրամը։
«ԹԱԹ»֊ի ուսուցանողները տեղական և եվրոպական մակարդակի փորձագետներ են, ովքեր նաև իրականացնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպվող «Ուսուցանում ուսուցանողների համար» դասընթացը։
– մասնակցության հայտը (լրացված)
– 2 երաշխավորագիր (տրված 2 կազմակերպության կամ անհատի կողմից ում համար, Դուք աշխատել եք, որպես ուսուցանող)
Ծրագիրը համաֆինանսավորվում է շվեյցարական «Մոզեր» կրթական հիմնադրամի և «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից։