Երիտասարդները հանուն զարգացման

Home » Ակտիվ քաղաքացիություն » Երիտասարդները հանուն զարգացման

Ծրագիրն իրականացվում է Նիդեռլանդների թագավորության ֆինանսավորմամբ և միտված է խթանել երիտասարդների և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը՝ համայնքային խնդիրների լուծման համատեքստում:

ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

«Զարգացում երիտասարդների օգնությամբ»: Գաղափարի հիմքում ընկած է երիտասարդների ներուժի միջոցով համայնքային խնդիրներին և մարտահրավերներին համապատասխան և նորարարական լուծումներ տալը (ՄԱԿ-Հաբիթաթ):

Այն հիմնվում է երիտասարդների ակտիվ մասնակցության հասկացության վրա, զորացնում է երիտասարդներին որպես իրենց համայնքի և հասարակության ակտիվ անդամներ:

ԲԱՂԱԴՐԻՉ ՄԱՍԵՐ

  1. Վերապատրաստում
  • Առկա դասընթացներ՝ «Երիտասարդների մասնակցություն», «Ծրագրերի կառավարում, միջոցների հայթայթում», «Սոցիալական ձեռներեցություն»
  • Հեռավար ուսուցում վերոնշյալ թեմաներով
  1. Ուսուցողական խաղերի պատրաստում՝ Ունակությունների քարտեր (նպաստում է տարբեր հմտությունների զարգացմանը), Պերսիպիո (պատկերազարդ քարտերի միջոցով հասարակությունում առկա խնդիրների քննարկում), Էնթեր Դիգնիթիլենդ (սոցիալական իրավունքների մասին սովորեցնող խաղ)
  2. Համայնքային 10 զարգացման ծրագրերի իրականացում մասնակից երիտասարդների կողմից
  3. Երիտասարդների և պետական մարմինների միջև երկխոսության հարթակի ստեղծում
  4. «Զարգացում երիտասարդների օգնությամբ» գաղափարի կիրառման ուղենիշների մշակում և ներկայացում ծրագրի եզրափակիչ կոնֆերանսի ընթացքում

ԹԻՐԱԽ ԽՈՒՄԲ

18-30 տարեկան 20 երիտասարդ ՀՀ 6 մարզերից՝ Երևան, Լոռի, Շիրակ, Գեղարքունիք, Արագածոտն, Սյունիք

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբեր 2015թ – Փետրվար 2017թ.

ԻՆՉՊԵ՞Ս ՄԱՍՆԱԿՑԵԼ

Հայտադիմումը կարող եք լրացնել ԱՅՍՏԵՂ:

Կարդալ ավելին