Հյուրանոցային ծառայությունների մատուցման գնային առաջարկի ներկայացման հրավեր

Home » Հայտարարություններ » Հյուրանոցային ծառայությունների մատուցման գնային առաջարկի ներկայացման հրավեր

KASA Swiss Humanitarian Foundation-ը (KASA) իր ծրագրերի և նախագծերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում և Երևանում իրականացնում է միջոցառումներ, հանդիպումներ, դասընթացներ, սեմինարներ, գործուղումներ և այլ գործողություններ։

Կազմակերպությունը տարեկան իրականացնում է 10-ից ավելի միջոցառումներ, որոնց շրջանակներում անհրաժեշտ է մասնակիցների, ծրագրերի շահառուների, աշխատակիցների, փորձագետների, գործընկերների և այլ ներգրավված անձանց կեցության ապահովում։

Այս նպատակով KASA-ն հրավիրում է հյուրանոցային ծառայություններ մատուցող կազմակերպություններին ներկայացնելու իրենց գնային առաջարկները։

Ծառայությունները կարող են ներառել հյուրանոցային համարների տրամադրում Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում՝ ըստ KASA-ի կողմից առաջացող կարիքների և նախապես համաձայնեցված պայմանների։

Գնային առաջարկը պետք է ներկայացվի KASA-ի կողմից սահմանված ձևաչափով՝ նշելով հյուրանոցային համարների տեսակը, մեկ գիշերվա արժեքը, ներառվող ծառայությունները և այլ համապատասխան պայմանները։

Գնային առաջարկի ներկայացումը չի երաշխավորում ծառայությունների պատվիրում կամ պայմանագրի կնքում։ Հյուրանոցային ծառայությունների պատվիրումը կիրականացվի KASA-ի կարիքների և ներկայացված առաջարկների հիման վրա՝ KASA-ի ներքին ընթացակարգերին համապատասխան։

Գնային առաջարկների ներկայացման ժամկետը

2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը

Ծառայությունների մատուցման ժամանակահատվածը

2026 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև 2027 թվականի սեպտեմբերի 30-ը

Գնառաջարկի ձևաչափը կարող եք ներբեռնել այս հղումով։

Գնային առաջարկներն ուղարկել՝ procurement@kasa.am