KASA Swiss Humanitarian Foundation-ը (KASA) իր ծրագրերի և նախագծերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում և Երևանում իրականացնում է միջոցառումներ, հանդիպումներ, դասընթացներ, այցելություններ և այլ գործողություններ, որոնց իրականացման համար անհրաժեշտ է ուղևորափոխադրման ծառայությունների ձեռքբերում։
Միջոցառումների մասնակիցների, ծրագրերի շահառուների, աշխատակիցների, փորձագետների և այլ ներգրավված անձանց տեղափոխումն ապահովելու նպատակով KASA-ն հրավիրում է ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին ներկայացնելու իրենց գնային առաջարկները։
Ծառայությունները կարող են ներառել ուղևորափոխադրում Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում՝ ըստ KASA-ի կողմից առաջացող կարիքների, նախապես համաձայնեցված երթուղիների, ժամկետների և պահանջների։
Գնային առաջարկը պետք է ներկայացվի KASA-ի կողմից սահմանված ձևաչափով՝ նշելով համապատասխան երթուղիների և/կամ ծառայությունների արժեքները։
Գնային առաջարկի ներկայացումը չի երաշխավորում ծառայությունների պատվիրում կամ պայմանագրի կնքում։ Ծառայությունների պատվիրումը կիրականացվի KASA-ի կարիքների և ներկայացված առաջարկների հիման վրա՝ KASA-ի ներքին ընթացակարգերին համապատասխան։
Գնային առաջարկների ներկայացման ժամկետը
2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը
Ծառայությունների մատուցման ժամանակահատվածը
2026 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև 2027 թվականի սեպտեմբերի 30-ը
Գնառաջարկի ձևաչափը կարող եք ներբեռնել այս հղումով։
Գնային առաջարկներն ուղարկել՝ procurement@kasa.am




