ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Home » Ընթացիկ նախագծեր » ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Ավելի քան քսան տարի է, ինչ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը ներգրավված է Հայաստանում զբոսավարների պատրաստման և զբոսաշրջության զարգացման գործում։ Ծրագրի նպատակն է խթանել համերաշխ զբոսաշրջության զարգացումը Հայաստանում՝ նպաստելով ներքին զբոսաշրջությանը, որը կարևոր է ինչպես մշակութային, այնպես էլ տնտեսական առումով։

Ի՞նչ է ներառում ծրագիրը։

  • Զբոսավարների տեսական (առկա և առցանց) և գործնական դասընթաց։
  • «Հայրենաճանաչություն»՝ թեմատիկ վեբինարների շարք Հայաստանի տարբեր դպրոցների ուսուցիչների համար, որի նպատակն է կազմակերպել կրթական դպրոցական էքսկուրսիաներ և բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունը իրենց ժառանգության նկատմամբ։
  • Արտադպրոցական մշակութային զբոսաշրջային երթուղիների զարգացում։

Ո՞ւմ է ուղղված ծրագիրը։ 

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող և առնվազն մեկ օտար լեզվի տիրապետող անձանց համար։
  • Հայաստանի տարբեր մարզերի ուսուցիչների համար։
  • Մասնավոր և պետական դպրոցների համար։ 

Ֆինանսավորում

  • Տրուանե համայնք (Շվեյցարիա)
  • «ԿԱԶԱ» հիմնադրամ