Ֆրանսախոս շվեյցարացիների կողմից հիմնադրված «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը կարևոր տեղ է հատկացնում Հայաստանում ֆրանսերենի և ֆրանկոֆոնիայի զարգացմանը՝ որպես աշխարհի մշակութային հարստության ու բազմազանության բացահայտման, համընդհանուր մարդասիրական արժեքների խթանման միջոց։
Ծրագիրը միտված է նպաստելու ֆրանսերենի և ֆրանկոֆոնիայի տարածմանը Հայաստանում՝ միաժամանակ խթանելով ժողովրդավարական հասարակության ձևավորումը, որը բաղկացած է բաց, ինքնուրույն և դրական փոփոխություններ իրականացնող քաղաքացիներից։
Ի՞նչ է ներառում ծրագիրը։
«ԿԱԶԱ»-ն խթանում է ֆրանկոֆոնիան հիմնականում երեք մակարդակում՝
- Լեզվի ուսուցում և կիրառում՝ հատկապես հայ երիտասարդների շրջանում (նաև՝ հիմնադրամի ներսում), որպես հաղորդակցության, ստեղծարարության, աշխարհին բաց լինելու և անձնական ու սոցիալական զարգացման միջոց՝ դուրս գալով դրա՝ որպես սոսկ լեզվի սահմանափակ օգտագործումից։
- Ֆրանկոֆոնիայի կրած համամարդկային արժեքների խթանում՝ համերաշխություն, քաղաքացիական գիտակցություն, ժողովրդավարություն, միջմշակութային երկխոսություն։
- Ֆրանկոֆոն երկրների հետ մշակութային, տնտեսական և մասնագիտական փոխանակումների զարգացում։
Ծրագիրը ներառում է բազմատեսակ հանդիպումներ՝ տարբեր տարիքային խմբերի և հետաքրքրությունների մարդկանց համար՝
- Erasmus+՝ ֆրանկոֆոն փոխանակումներ
- Ֆրանկոֆոն աշխատարաններ դպրոցներում
- Մշակութային սրճարան
- «Խաղաղության էկրաններ» նախաձեռնություն
- Մարտին Փաշայանի թատերական նախագիծ
- Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում
- Հանդիպումներ ֆրանսախոս մասնագետների հետ
Ո՞ւմ է ուղղված ծրագիրը։
- Ֆրանսերենի ուսուցմամբ գործընկեր դպրոցների աշակերտներ։
- Ֆրանսերենի ուսուցիչներ։
- «ԿԱԶԱ»-ի «Փոփոխությունների ապագա դերակատարներ» ծրագրի մասնակիցներ։
- Ֆրանսախոս ուսանողներ։
- «ԿԱԶԱ»-ի կրթաթոշակառուներ։
- Ֆրանսերեն լեզվի և ֆրանկոֆոն մշակույթի մասնագետներ և սիրահարներ։
Ծրագրի արդյունքները
Գործընկեր դպրոցների աշակերտները կզարգացնեն ֆրանսերենի իմացությունը, իսկ ուսուցիչները կյուրացնեն լեզվի դասավանդման նոր մեթոդաբանություն, ֆրանսախոս կամավորները կկազմակերպեն մշակութային ճանաչողական միջոցառումներ, որոնց միջոցով մասնակիցները կխորացնեն իրենց գիտելիքները ֆրանսախոս երկրների մշակույթների վերաբերյալ։
Ֆինանսավորում
- Պասկալ Մագեզյան (Œuvre d’Orient),
- Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն (OIF)
- «ԿԱԶԱ» հիմնադրամ




