2025 ուսումնական տարին մեկնարկեց հանդիպումների և փոխանակումների նշանաբանով։ Համագործակցության և մշակութային գործողությունների գծով տեղակալ, կրթական համագործակցության կցորդ Դոմինիկ Վեսի հետ հանդիպումից հետո հաջորդ հանդիպումը Շիրակի մարզպետ պարոն Դավիթ Առուշանյանի հետ էր։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին մարզի բուհերում և դպրոցներում ֆրանսերենի դասավանդմանն ու մշակութային համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր։
Մեկ շաբաթ անց «ԿԱԶԱ» Գյումրու կենտրոնը հյուրընկալեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։ Այս անգամ նրա այցը մեր կառույցի կողմից հյուրընկալված ֆրանսիացի կամավորների հետ հանդիպման, ինչպես նաև ֆրանկոֆոնիայի խթանման և ֆրանսերենի ուսուցման ներկա իրավիճակի քննարկման շրջանակներում էր։
Այսպիսով, ուսումնական տարվա սկզբից մենք ուրախությամբ հյուրընկալեցինք մեր գործընկեր կազմակերպությունների (Ֆրանսիայի դեսպանատանը կից Ֆրանսիական Ինստիտուտ, BirthRight Armenia, ինչպես նաև ԵՀԿ-ի և «Խաղաղության էկրաններ» ծրագրեր) կամավորներին։ Այդ առիթով նախագիծը ներկայացվեց իր հիմնական գծերով՝ կառուցված երեք հիմնական ուղղությունների շուրջ՝ սովորել և կիրառել ֆրանսերեն լեզու, փոխանցել ֆրանկոֆոնիայի համամարդկային արժեքները և խթանել ֆրանկախոս երկրների հետ փոխանակումները ։
Ֆրանկոֆոն կյանքի կարևոր պահերը Գյումրիում և շրջակայքում
- Դպրոցներում և ավագ դպրոցներում. Գյումրու 10 ուսումնական հաստատություններ, ինչպես նաև հարակից Ազատան գյուղը, հյուրընկալել են ֆրանկոֆոն աշխատարանները։ Շատ աշակերտների համար սա առաջին հանդիպումն էր ֆրանսերեն լեզվի և մշակույթի հետ։
- «ԿԱԶԱ» Գյումրու կենտրոնում. ամեն շաբաթ երեխաների և դեռահասների 2 խումբ (6-11 և 12-15 տարեկան) բացահայտում են ֆրանսերենը զվարճալի և ինտերակտիվ աշխատարանների միջոցով։
- Մշակութային սրճարան. ամիսը մեկ անգամ ֆրանսիացի և ֆրանկախոս կամավորները չափահաս հանրությանը հավաքում են ինքնատիպ մշակութային թեմաների շուրջ։
- «Մարտին Փաշայան» թատերական նախագիծ. թիվ 10 դպրոցում թատերական և ֆրանսերենի աշխատարանները համախմբում են աշակերտների երկու խմբերի։
- Կինոն՝ աշխարհայացքը ընդլայնելու համար. «Խաղաղության էկրաններ» ասոցիացիայի շնորհիվ ցուցադրություններ կկազմակերպվեն Շիրակի և Լոռու մարզերում։ Յուրաքանչյուր ցուցադրություն շարունակվում է ակտիվ քննարկումներով, հույզերի փոխանակմամբ և ընդհանուր վերլուծություններով՝ հանրությանը առաջարկելով մտորումների և բացահայտումների հարթակ։
- Համալսարաններում. Հայաստանում Institut Français-ի հետ համագործակցությունը թույլ տվեց ֆրանսերենի դասընթաց սկսել Տնտեսագիտական համալսարանում (Գյումրու մասնաճյուղ) և Շիրակի պետական համալսարանում՝ այդպիսով ֆրանկոֆոնիան բացելով քաղաքի ուսանողների համար։
Յուրաքանչյուր գործունեություն, լինի դա մեկանգամյա, թե կանոնավոր, նպաստում է Գյումրիին և նրա տարածաշրջանին ֆրանկոֆոն շունչ հաղորդելուն։ Յուրաքանչյուր աշխատարանի, յուրաքանչյուր հանդիպման հետևում կան ժպիտներ, բացահայտումներ, սովորած նոր բառեր և աշխարհի նկատմամբ ավելի ու ավելի մեծ բաց հայացք։