Աշխատանքի տևողությունը` առնվազն 3 տարի
Աշխատանքի սկիզբը` մայիս, 2020 թ․
Ժամանակացույցը՝ երեքշաբթի-շաբաթ, ժամը՝ 09․00 – 18․00
Դրույք՝ լրիվ
Աշխատանքի վայրը` «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոն, Նալբանդյան 29
Աշխատանքի նկարագրություն`
«Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոնը «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի երևանյան կենտրոնն է, որն իրականացնում է երիտասարդական նորարար ծրագրեր քաղաքացիական կրթության, զբաղվածության և զբոսաշրջության ոլորտներում, որոնք հանգեցնում են դրական փոփոխությունների Հայաստանում։
Կենտրոնի համակարգողը առաջնորդում է կենտրոնի թիմին՝ նախագծելու և իրականացնելու նորարարական երիտասարդական ծրագրեր՝ շարունակաբար զարգացնելով սիներգիաները Հիմադրամի ծրագրերի միջև և գործընկերային հարաբերություններն այլ կառույցների հետ։ Զուգահեռաբար նախաձեռնում և կազմակերպում է ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆոնդահայթայթման գործընթացները:
Աշխատանքային պարտականություններ
- Ծրագրերի կառավարում՝
- ուղղորդել թիմին նորարար ծրագրերի (հիմնականում երիտասարդական) մշակման հարցերում,
- աջակցել թիմին ընթացիկ ծրագրերի իրականացման և զարգացման հարցերում,
- զարգացնել կենտրոնի տարբեր ծրագերի միջև համագործակցային կապերը,
- նախաձեռնել հիմնադրամի ծրագրերի համար անհրաժեշտ ֆոնդերի հայթայթման աշխատանքներ (հաջողակ հայտերի պատրաստում, հարաբերությունների հաստատում պոտենցիալ հովանավորների և գործընկերների հետ),
- ապահովել Հիմնադրամի ծրագրերի կառավարման ընթացակարգերի անխափան իրականացումը։
- Թիմի առաջնորդում՝
- առաջնորդել կենտրոնի 10-15 հոգանոց թիմը,
- իրականացնել թիմի անդամների գնահատում և խթանել վերջիններիս շարունակական զարգացումը։
- Արտաքին հարաբերություններ՝
- խթանել կենտրոնի տեսանելիությունը՝ ստեղծելով նոր կապեր (հասարակական, մասնավոր և պետական կառույցների հետ) և պահպանել գործընկերային հարաբերությունները,
- կազմակերպել կապերի հաստատմանն ուղղված տարատեսակ միջոցառումներ։
Պահանջվող որակավորում, փորձ և հմտություններ
- Բարձրագույն կրթություն,
- Առնվազն 8 տարվա աշխատանքային փորձ,
- Առնվազն 4 տարվա աշխատանքային փորձ թիմի ղեկավարի պաշտոնում,
- Աշխատանքային փորձ ֆոնդահայթայթման ոլորտում (ցանկալի է հասարակական կամ կրթական ոլորտներում),
- Նորարար մոտեցումների կիրառման և խթանման հմտություններ,
- Թիմի մասնակցային կառավարման հմտություններ,
- Միջմշակութային միջավայրում աշխատելու հմություններ,
- Արդյունավետ հաղորդակցման, գործընկերների ցանցի ստեղծման և պահպանման հմտություններ,
- Բարդ իրավիճակների և ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ,
- Հայերեն, ֆրանսերեն (առնվազն B2) և անգլերեն (առնվազն C1) լեզուների իմացություն,
- Համակարգչային գրասենյակային ծրագրերի և առցանց աշխատանքային գործիքների վարժ օգտագործում,
- Ոչ ֆորմալ կրթության և երիտասարդական աշխատանքի մեթոդաբանության իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Բոլոր հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք hr@kasa.am էլ. հասցեին ուղարկել ինքնակենսագրական /CV/ և ուղեկցող նամակ՝ նամակի վերնագրում նշելով կենտրոնի համակարգող : Ուղեկցող նամակում խնդրում ենք մեկ էջի սահմաններում նկարագրել, թե ինչպես եք պատկերացնում «Էսպաս» կենտրոնի զարգացումը Ձեր ղեկավարման առաջին 3 տարիների ընթացքում։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2020 թվականի մարտի 18-ը է։ Հարցերի և տեղեկությունների համար զանգահարել` 010 54 18 44 հեռախոսահամարով: