Աշխատանքի տևողությունը` առնվազն 3 տարի (3 ամիս վճարվող փորձաշրջան)
Աշխատանքի սկիզբը` սեպտեմբեր, 2019թ․
Ժամանակացույցը՝ երեքշաբթի-շաբաթ, ժամը՝ 09․00 – 18․00
Դրույք՝ լրիվ
Աշխատանքի վայրը` «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոն, Նալբանդյան 29
Երիտասարդական աշխատողը 3 տարվա ընթացքում հավաքագրելու է 78 կամավոր /խմբավար/, որոնց հետ միասին տարբեր համայնքներում ձևավորելու է առնվազն 10 հոգուց բաղկացած 26 երիտասարդական խումբ։ Ուսուցանողների և փորձագետների մասնակցությամբ կազմակերպելու է կամավորների քաղաքացիական կրթությունը և վերապատրաստումը որպես խմբավարներ և սոցիալական նորարարությունների առաջնորդներ։ Իրականացնելու է նաև խմբավարների շարունակական մենթորություն և աջակցություն, ովքեր մինչև ծրագրի ավարտը ամենշաբաթյա հաճախականությամբ վարելու են երիտասարդական խմբերի աշխատանքները՝ կազմակերպելով հանդիպումներ և միջոցառումներ, համախմբելով համայնքի երիտասարդներին՝ համայնքանպաստ նախաձեռնություններում։ Երիտասարդական աշխատողն ապահովելու է համայնքներում գործող երիտասարդական խմբերի վերապատրաստումները՝ կախված վերջիններիս առանձնահատուկ կարիքներից։ Յուրաքանչյուր երիտասարդական խումբ տարվա ընթացքում մշակելու և իրականացնելու է իր համայնքի զարգացմանն ուղղված 1 սոցիալական նորարարություն՝ ծրագրից ստանալով փոքր դրամաշնորհ։ Երիտասարդական աշխատողն ապահովելու է խմբավարների վերապատրաստումների և երիտասարդական խմբերի աշխատանքների ծրագրի մշակումը և ստեղծված կրթական նյութերի տարածումը։
Աշխատանքային պարտականություններ՝
- Հավաքագրել կամավոր խմբավարների և նրանց հետ միասին ձևավորել երիտասարդական խմբեր տարբեր համայնքներում
- Կազմակերպել խմբավարների և երիտասարդական խմբերի վերապատրաստումները
- Կազմակերպել տարբեր համայնքների խմբավարների փորձի փոխանակման հեռավար հանդիպումներ
- Իրականացնել խմբավարների շարունակական մենթորություն
- Մշակել խմբավարների վերապատրաստումների ծրագիրը
- Աջակցել խմբավարներին երիտասարդական խմբերի հավաքագրման և կայացման գործում
- Վերհանել յուրաքանչյուր երիտասարդական խմբի կարիքներն ու կազմակերպել համապատասխան աջակցության տրամադրումը
- Մշտապես աջակցել խմբավարներին նախագծել և իրականացնել հանդիպումներ և միջոցառումներ այլ երիտասարդների և համայնքի անդամների համար
- Գործարկել խմբավարների առցանց գնահատման համակարգը (Open Bandges)։
- Հետևել սոցիալական նորարարության ոլորտի զարգացումներին և կիսվել դրանցով ծրագրի մասնակիցների հետ
- Աջակցել խմբավարներին տեղական խնդիրների վերհանման գործում և համատեղ մշակել տարբեր լուծումներ
- Աջակցել և ուղղորդել խմբավարների և երիտասարդական խմբերի ծրագրերի իրականացմանը
- Իրականացնել շարունակական մշտադիրտարկման այցեր համայնքներ
- Ֆասիլիտացնել խմբավարների և երիտասարդական խմբերի առցանց ուսուցումը
- Կատարել ծրագրի բաղադրիչների շարունակական գնահատում
- Համակարգել և իրականացնել կրթական խաղերի ստեղծումը
- Ստեղծել և իրականացնել կրթական խաղերի և քաղաքացիական կրթություն իրականացնողների համար ստեղծված բաց առցանց դասընթացի տարածման ռազմավարությունը
- Կազմակերպել ստեղծված կրթական նյութերի կիրառման վերաբերյալ վերապատարստումներ տարբեր համայնքներում
- Մասնակցել ծրագրի ընթացիկ և վերջնական նկարագրողական հաշվետվությունների պատրաստմանը
- Ապահովել ծրագրի տեսանելիությունը
- Իրականացնել այլ առաջադրանքներ, որոնք առնչվում են ընդհանուր ծրագրի իրականացմանը
Որակավորում՝
- Բարձրագույն կրթություն, նախընտրելի է հասարակական գիտությունների ոլորտում
Փորձ՝
- Ծրագրի կառավարում
- Համայնքային աշխատանք
- Քաղաքացիական կրթություն
- Երիտասարդական աշխատանք
- Սոցիալական նորարարություն
- Ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ միջոցառումներ իրականացնելու փորձը կդիտվի որպես առավելություն
- Առցանց դասընթացների մասնակցությունը և/կամ մշակման փորձը կդիտվի որպես առավելություն
Մասնագիտական հմտություններ՝
- Հաղորդակցում և բանակցում
- Թիմային աշխատանք և համագործակցություն
- Երիտասարդներին մոտիվացում
- Ժամանակի արդյունավետ կառավարում
- Հեռավար աշխատանքի արդյունավետ կազմակերպում
- Բարդ իրավիճակների արդյունավետ կառավարում
- Հայերենի և անգլերենի լավ իմացություն (ֆրանսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
- Համակարգչային հմտություններ
Անձնային որակներ՝
- Ճկունություն
- Նրբանկատություն
- Հարգանք
- Պատասխանատվություն
- Մարդասիրություն
- Հետևողականություն
- Նախաձեռնողականություն
- Ստեղծարարություն