Աշխատանքի տևողությունը` առնվազն 1 տարի (3 ամիս փորձաշրջան)
Աշխատանքի սկիզբը` նոյեմբերի 1, 2018թ․
Ժամանակացույցը՝ երեքշաբթի-շաբաթ, ժամը՝ 9:00-18:00
Աշխատանքի վայրը` «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ, Գյումրիի կենտրոն, Շահումյան 69
- Աշխատանքի նկարագրություն և պարտականություններ
- Իրականացնել և վերահսկել Գյումրիի Հյուրընկալության կենտրոնի աշխատանքները,
- Կազմակերպել զբոսաշրջային խմբերի և կրթական միջոցառումների հյուրընկալությունը,
- Ստեղծել ոլորտի հետ առնչվող բոլոր ծառայություններն ընդգրկող տվյալների բազա
- Համագործակցել ոլորտի դերակատարների հետ,
- Ապահովել Կենտրոնի տեսանելիությունը՝ կապեր տարբեր կառույցների հետ, գովազդ սոցիալական ցանցերում, ժամանող հյուրերին կենտրոնի ործունեության ներկայացում, մասնակցություն իրականացվող միջոցառումներին, փառատոններին, կոնֆերանսներին,
- Աջակցել հյուրընկալվող հյուրերի ժամանցի կազմակերպմանը՝ երթուղիներ, մշակութային այցեր, հանդիպումներ, տրանսպորտ, ուղեկցող, ճաշ, և այլն:
- Պահանջվող որակավորումներ և հմտություններ։
- Բարձրագույն կրթություն զբոսաշրջության, լեզուների կամ հաղորդակցման ոլորտներում,
- Աշխատանքային փորձը ոլորտում ցանկալի է,
- Կամավորության փորձը կդիտվի որպես առավելություն,
- Ֆրանսերենի և անգլերենի գրավոր և բանավոր լավ իմացություն,
- Համակարգչային հմտություններ,
- Ժամանակի կառավարման հմտություններ,
- Թիմային աշխատանք,
- Կազմակերպչական ջիղ, պատասխանատվության զգացում, ճկունություն
- Բարդ իրավիճակներին և անձանց հարմարվելու ունակություն,
- Միջանձնային, հաղորդակցական և ներկայացուցչական հիմնավոր հմտություններ,
- Այլ մշակույթների նկատմամբ բաց և լայնախոհ մոտեցում,
- Հայաստանում Հիմնադրամի դերի և փիլիսոփայության իմացություն։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հոկտեմբերի 25-ը։
Ձեր ինքնակենսագրականը /CV/ և մոտիվացիոն նամակը կարող եք ուղարկել հետևյալ էլ. հասցեով` kasa.gumri@kasa.am՝ վերնագրի դաշտում նշելով հաստիքի անվանումը «Զբոսաշրջության ծրագրի» Գյումրու կենտրոնի պատասխանատու:
Հարցերի և տեղեկությունների համար զանգահարել` 0312 5 65 28։ Միայն ինքնակենսագրականների և մոտիվացիոն նամակների հիման վրա ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։