Աշխատանքի տևողությունը` առնվազն 1 տարի (3 ամիս փորձաշրջան)
Աշխատանքի սկիզբը` սեպտեմբեր, 2018թ․
Ժամանակացույցը՝ երեքշաբթի-շաբաթ, ժամը՝ 09․00 – 18․00
Աշխատանքի վայրը` «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոն, Նալբանդյան 29
1. Աշխատանքի նկարագրություն`Ծրագրի պատասխանատուի հիմնական գործառույթն է ծրագրի իրականացումը: Ծրագրի պատասխանատուն իր թիմի հետ միասին հավաքագրելու է առնվազն 40 կամավորն /ակումբավար/։ Ուսուցանողների և փորձագետների մասնակցությամբ կազմակերպելու է կամավորների քաղաքացիական կրթությունը և վերապատրաստումը որպես ակումբավարներ, ինչպես նաև իրականացնելու է ակումբավարների շարունակական մենթորինգ և աջակցություն, ովքեր մինչև ծրագրի ավարտը ամենշաբաթյա հաճախականությամբ վարելու են երիտասարդական ակումբներ՝ կազմակերպելով քննարկումներ և համախմբելով ակումբների մասնակիցներին համայնքանպաստ երիտասարդական նախաձեռնություններում։ Ծրագրի պատասխանատուն կազմակերպելու և ապահովելու է քաղաքացիական կրթությանն աջակցող ուսուցողական խաղերի մշակումը։
2․ Աշխատանքային պարտականություններ՝
- Ղեկավարել և վերահսկել քաղաքացիական կրթության ծրագրի ողջ ընթացքը
- Կառավարել ծրագրի բյուջեն և աշխատանքային ժամանակացույցը
- Ապահովել ծրագրային բոլոր բաղադրիչների անխափան իրականացումը
- Մշտապես կապ պահպանել Գյումրու ծրագրի պատասխանատուի հետ և իրականացնել պարբերական մշտադիտարկման այցեր
- Հավաքագրել կամավոր ակումբավարներ և նրանց հետ միասին ձևավորել երիտասարդական ակումբներ
- Կազմակերպել կամավորների քաղաքացիական կրթությունն ու վերապատրաստումը որպես ակումբավար
- Մշտապես աջակցել ակումբավարներին ակումբների և երիտասարդական նախաձեռնությունների պատրաստման աշխատանքներում
- Հեռավար ուսուցման ծրագրի թիմի հետ համատեղ մշակել դասընթաց ակումբավարների համար
- Կազմակերպել Հիմնադրամի տարբեր ծրագրերի շրջանակներում մշակել ուսուցողական խաղերի՝ համագործակցելով այլ ծրագրային թիմերի հետ
- Կազմակերպել մշակված խաղերի կիրառման վերաբերյալ վերապատրաստումներ ուսուցիչների և երիտասարդական աշխատողների համար
- Ապահովել ծրագրի տեսանելիությունը
- Պատրաստել ծրագրի ընթացիկ և վերջնական հաշվետվություններ /նկարագրողական և ֆինանսական/
- Աջակցել ծրագրի հետագա ֆինանսավորման գործընթացին
- Իրականացնել այլ առաջադրանքներ, որոնք առնչվում են ընդհանուր ծրագրի իրականացմանը
3․ Պահանջվող որակավորումներ և հմտություններ՝
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է Հասարակական գիտությունների կամ Մարդու իրավունքների ոլորտում
- Երիտասարդական աշխատանքի, ոչ ֆորմալ կրթության, կամավորների հետ աշխատանքի և քաղաքացիական կրթության ոլորտում աշխատանքային փորձ
- Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն (ֆրանսերենի իմացությունը կդիվի որպես առավելություն)
- Կազմակերպչական, հաղորդակցման, բանակցությունների, ժամանակի կառավարման և խմբային աշխատանքի հմտություններ
- Համակարգչային հմտություններ
- Հաղորդակցման հմտություններ
- Ժամանակի կառավարման հմտություններ
- Ստեղծագործ մոտեցում
- Անձնային հատկանիշներ` նախաձեռնողականություն, կազմակերպվածություն, ճշտապահություն, ազնվություն, վստահելիություն, խմբային աշխատանքի ունակություն, ճկունություն, այլ մշակույթների նկատմամբ լայնախոհ մոտեցում
- Առցանց դասընթացների մասնակցությունը և/կամ մշակման փորձը կդիտվի որպես առավելություն
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 27-ը։
Ձեր ինքնակենսագրականը /CV/ և մոտիվացիոն նամակը կարող եք ուղարկել հետևյալ էլ. հասցեով` espaces@kasa.am:
Հարցերի և տեղեկությունների համար զանգահարել` 010 54 18 44։
Միայն ինքնակենսագրականների և մոտիվացիոն նամակների հիման վրա ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։