«ԿԱԶԱ»-ն հրավիրում է աշխատանքի. տեղահանված անձանց սոցիալ-մշակութային ինտեգրման ծրագրի պատասխանատու

Home » Uncategorized @hy » «ԿԱԶԱ»-ն հրավիրում է աշխատանքի. տեղահանված անձանց սոցիալ-մշակութային ինտեգրման ծրագրի պատասխանատու

Աշխատանքի տևողությունը` առնվազն 1 տարի (3 ամիս փորձաշրջան)

Աշխատանքի սկիզբը` սեպտեմբեր, 2018թ․

Ժամանակացույցը՝ երեքշաբթի-շաբաթ, ժամը՝ 9:00-18:00

Աշխատանքի վայրը` «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոն, Նալբանդյան 29


Աշխատանքի նկարագրություն
`

Ծրագիրը «Փախստականների ինտեգրում կրթության միջոցով» ծրագրի սոցիալ-մշակութային հատվածի մասն է կազմում: «ԿԱԶԱ» հիմնադրամն այն իրականացնում է ՄԱԿ ՓԳՀ-ի աջակցությամբ: Ծրագրի թիրախ խումբը տեղահանված անձինք են՝ փախստականներ, փախստականի նման կարգավիճակ ունեցող անձինք, ապաստան հայցողներ: Ծրագրի նպատակն է ապահովել վերջիններիս բարեհաջող ինտեգրման գործընթացը:

Ծրագրի պատասխանատուն ապահովելու է ծրագրի բարեհաջող ընթացքն ու իրականացումը համահունչ ծրագրի նպատակներին: Տարվա ընթացքում ծրագրի պատասխանատուն աշխատելու է 45 տեղացի կամավորների հետ, ովքեր օգնություն և աջակցություն են ցուցաբերելու առնվազն 45 տեղահանված ընտանիքի/անձանց: Աշխատանքն իրականացվելու է  թե՛ խմբային ձևաչափով (ակումբային ձևաչափի մշակութային հանդիպումների կազմակերպում և իրականացում, հայերենի դասընթացի կազմակերպում), թե՛ անհատական (աշխատանք առանձին ընտանիքների և վերջիններիս անդմաների հետ):

Աշխատանքային պարտականություններ՝

  • Իրականացնել ստանձնած ծրագրով նախատեսված բոլոր բաղադրիչները
  • Հետևել բոլոր բաղադրիչների իրականացման որակին և անհրաժեշտության դեպքում շտկումներ իրականացնել
  • Հավաքագրել ծրագրի կամավորների և շահառուների
  • Կազմակերպել դասընթացներ կամավորների խմբերի համար
  • Ուղղորդել և աջակցել ծրագրի կամավորներին
  • Հետևողական լինել ծրագրի շահառուների՝ ծրագրերի մասնակցության ընթացքին (հայերենի դաընթաց, ակումբային հանդիպումներ, կամավորների հետ հանդիպումներ և այլն)
  • Մշտական կապի մեջ լինել ծրագրի թե՛ շահառուների, թե՛ կամավորների հետ՝ պարբերաբար  իրականացնելով հանդիպումներ և կարիքների գնահատում։
  • Արագ արձագանքել շահառուների կարիքներին
  • Պատրաստել ծրագրային ընթացիկ և ամփոփիչ հաշվետվություններ
  • Մասնակցել գործընկեր կառույցների կողմից իրականացվող հանդիպումներին
  • Մասնակցել ծրագրին առնչվող աշխատանքային այլ հանդիպումների, միջոցառումների, դասընթացների և այլն

Պահանջվող որակավորումներ և հմտություններ՝

  • Բարձրագույն կրթություն, նախընտրելի է սոցիալական գիտությունների կամ մարդու իրավունքների ոլորտում
  • Ծրագրի կառավարման հմտություններ
  • Հաղորդակցման և բանակցային հմտություններ
  • Կարողություն աշխատելու բազմամշակութային և խոցելի խմբերի հետ
  • Տեղեկացվածություն տեղահանված անձանց և նրանց խնդիրների մասին
  • Ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ միջոցառումներ իրականացնելու փորձ
  • Անգլերենի լավ իմացություն
  • Համակարգչային հմտություններ


Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հունիսի 25-ը։

Ձեր ինքնակենսագրականը /CV/ և մոտիվացիոն նամակը կարող եք ուղարկել հետևյալ էլ. հասցեով` espaces@kasa.am՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը:

Հարցերի և տեղեկությունների համար զանգահարել` 010 54 18 44։


* Միայն ինքնակենսագրականների և մոտիվացիոն նամակների հիման վրա ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։