Աստղիկ
Տիրինկատարը, կամ Ծիրինկատարը Արևմտյան Հայաստանի Տարոն գավառում գտնվող Տավրոսի լեռնաշղթայի գագաթներից մեկն է։ Դրա ստորոտում է գտնվել Ս․ Առաքելոց, կամ Տիրինկատարի վանքը։
Ծիածանի հետ կապված հայկական առասպելաբանությունը թեև այս գրքում ներկայացված չէ, սակայն իրականում չափազանց հարուստ է և կապված է անրձև կանչելու և կտրելու ծեսերի հետ։ Հանելուկ կա, համաձայն որի ծիածանի հայրը ոչ թե Տիրինկատարն է, այլ անձրևը․
Հայոց Աստղիկը Վեներա մոլորակն է, որ ամեն օր ծագում է առավոտյան Արևից փոքր-ինչ առաջ, իսկ երեկոյան՝ Արևի մայր մտնելուց առաջ։ Երկնքում այն երևում է վառ, քիչ վարդագույն գեղեցիկ աստղի ձևով։ Մոլորակը հայոց մեջ Արուսյակ, Լուսաբեր, Գիշերավար և մի շարք այլ անուններով է հայտնի։ Դրանով մեր նախնիները ժամանակ են որոշել։ Մոլորակը գրեթե միշտ պատված է միգամածությամբ, որն էլ ժողովրդի երևակայության մեջ ներկայացել է որպես Աստղիկի վարդագույն շղարշը։
Դաղոնաց լեռները Տավրոսի լեռնաշղթայի մի հատվածն են կազմում, որ առավել մոտ էր Մուշ քաղաքին։ Հնուց անտի մարդիկ հավատացել են, որ այնտեղ վիշապօձերի թագավորություն կա, որոնք պարերաբար պատերազմելու են գնում այլ վայրերի օձերի դեմ։ Կարծիք կա, որ Դաղոնք անունն իսկ կապված է Դագոն, կամ Դիգոն անունը կրող վիշապ-աստվածության հետ։
Աստղնաբերդը իրական պատմական բերդ է, որի ավերակները գտնվել են Տարոնում։ Պատմական Հայաստանի տարածքում եղել են մի քանի Աստղնաբերդեր, այդ թվում՝ Վասպուրականի Վարագա լեռան Գալիլիա գագաթին, Կոտայքի Ֆանտան և Լեռնանիստ գյուղերի արանքում գտնվող ժայռերում։ Դրանք բոլորն ունեցել են աշտարակներ, որոնց վրա խարույկներ են վառվել՝ լուսային ազդանշաններ տալու և լեռնային ու ջրային ճանապարհորդների ուղին լուսավորելու համար։
Ախթամարի հայտնի պատմությունը Աստղիկի այս առասպելի արձագանքն է։
Ուշադրություն․ Աստղիկի և Վահագնի «սիրավեպի» կամ ամուսնության վերաբերյալ մեր ժամանակներում տարածված պատկերացումները գիտական հիմքից զուրկ են և չունեն անգամ վարկածի կարգավիճակ։ Հայոց Աստղիկը կույս դիցուհի է։ Այս պատմության որոշակիորեն սեքսուալ ենթատեքստը կապված է նաև այն ցավալի իրականության հետ, որ հայ աղջիկները պարբերաբար առևանգվում էին այլազգիների կողմից։