Ֆրանկոֆոնիա – հոկտեմբեր

Home » Լուրեր Հայաստանից » Ֆրանկոֆոնիա – հոկտեմբեր

Գյումրի․ «Ֆրանսիական մշակույթը՝ առանցքում

Նոր ուսումնական տարվա մեկնարկին «ԿԱԶԱ»-ի Գյումրու կենտրոնում անցկացվեց առաջին «Մշակութային սրճարանը», որի թեման էր՝ «Փարիզը՝ կարծրատիպերի և իրականության միջև»։

Մոտ քսան մասնակից՝ «ԿԱԶԱ»-ի թիմի ուղեկցությամբ, հավաքվել էին քննարկելու Փարիզն ու Իլ-դը-Ֆրանս շրջանը։ Կամավորներ Մոդը (Եվրոպական Համերաշխության Կորպուս), Մարիաննը (Ֆրանսիական Ինստիտուտ)՝ երկուսն էլ Փարիզից, ինչպես նաև Կլերը («Խաղաղության Էկրաններ» կազմակերպությունից) ներկայացրին ֆրանսիական մայրաքաղաքը՝ նրա տեսարժան վայրերով, պատմությամբ և հետաքրքիր իրադարձություններով։

Մասնակիցները կիսվեցին իրենց տպավորություններով, գիտելիքներով և, ոմանք, իրենց Ֆրանսիա կատարած ուղևորությունների հիշողություններով։
Երաժշտության, վիկտորինաների և ներկայացումների միջով այս առաջին Café-Culture-ը դարձավ կենդանի երկխոսության հարթակ, որտեղ Գյումրու ֆրանկոֆոնները կարողացան լսել, քննարկել և վայելել ֆրանսերեն լեզվի մեղեդին։

Մշտապես հետաքրքրասեր ու եռանդուն` ֆրանսերենի ակումբի մասնակիցները ուսումնասիրում են լեզուն Լա Ֆոնտենի առակների միջոցով։
Այս գործերը դառնում են ոչ միայն գրական նյութ, այլ նաև իրական լեզվական խաղահրապարակ․ սովորողները բացահայտում են տողերի մեղեդայնությունը, պատկերավոր բառապաշարը և հավերժական բարոյախոսությունները՝ զարգացնելով արտահայտվելու կարողությունը և սովորելու հաճույքը։

«ԿԱԶԱ» հիմնադրամը և «ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ ներկայացնող  6 ֆրանսախոս գյումրեցի երիտասարդներ, «ֆրանկոֆոնիայի զարգացման» ծրագրի պատասխանատու Աննա Ունուպօղլյանի ուղեկցությամբ, հնարավորություն ունեցան մասնակցելու ERASMUS ծրագրին, որն իրականացվում էր «JOIE» (Միջազգային կապերի և փոխանակումների հանդեպ բաց երիտասարդներ) միության կողմից «Երիտասարդները այսօր․ ինչու և ինչպես գործել քաղաքում» թեմայով։

Ֆրանսիայի Բալան-Միրե քաղաքում նրանք միավորվեցին Գերմանիայից, Հայաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Լիտվայից և Լեհաստանից ժամանած երիտասարդների հետ՝ կիսվելու փորձով, գաղափարներով և նախաձեռնություններով, որոնք ուղղված էին համայնքային կյանքի բարելավմանը մշակութային, սոցիալական, համերաշխ և բնապահպանական նախագծերի միջոցով։

Աշխատարանների, ներկայացումների և ջերմ հաղորդակցությունների ընթացքում երիտասարդները ներկայացրին իրենց մշակույթի հարստությունը և ներգրավեցին քաղաքի բնակիչներին կենդանի ու ոգեշնչող փորձի մեջ։

Հայաստանի թիմը առանձնահատուկ կերպով ներկայացրեց «ԿԱԶԱ» հիմնադրամը՝ որպես իրական հարթակ երիտասարդների ակտիվ մասնակցության համար՝ վայր, որտեղ յուրաքանչյուրը կարող է զարգացնել հմտությունները, նախաձեռնել և գործել իր համայնքի համար։

Այս փոխանակումների արդյունքում ստեղծվեց Երիտասարդների հանձնառության խարտիան՝  ի նպաստ երիտասարդների կարողությունների զարգացմանը։
Սա ոգեշնչող հանդիպում էր այն մասին, որ հանձնառությունը սահմաններ չունի․ միասին երիտասարդները կառուցում են ավելի բաց, մասնակցային, համերաշխ և կենդանի քաղաքներ։


Երևան
Ընթերցանության ակումբ՝ լի հույզերով

Գեղեցիկ մեկնարկ էր Ֆրանսախոս ընթերցասերների ակումբի առաջին հանդիպումը։

Քրիստիան Սենժերի Մի մոռացիր անցյալի փրփրուն ձիերին գրքի շուրջ մասնակիցները ապրեցին ջերմ պահեր՝ լի խորը  և անկեղծ զգացմունքներով։

Հիմնադրամի նախագահ՝ գրականության, փիլիսոփայության և աստվածաբանության դասախոս Մոնիկ Բոնդոլֆիի մեղմ ու ներշնչող մեկնաբանությամբ հանդիպումը ստեղծեց մի տարածություն, որտեղ հիշողությունը, խոսքը և զգացմունքը միահյուսվեցին ճշգրտությամբ ու մարդկայնությամբ։

Գրքի առաջին գլխից ընտրված հատվածները դարձան ներքին ճանապարհորդության մեկնակետ․ հիշողությունների, մտորումների և անկեղծ զրույցների միջով յուրաքանչյուր մասնակից նորովի բացահայտեց բառի ուժը, ընկնդրելու հմայքը և ֆրանսերեն լեզվով արտահայտվելու ուրախությունը։

Այս առաջին հանդիպումը ձևավորեց կենդանի, հոգատար և իսկապես ֆրանսախոս ակումբի ոգին, որտեղ ընթերցանությունը դառնում է հանդիպման առիթ՝ ինքներս մեր, մյուսների և աշխարհի հետ։

Սրտանց շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ներկա էին այս լուսավոր ու ջերմ մեկնարկին։

Առջևում մեզ սպասում են նոր բացահայտումներ,հետաքրքիր ընթերցանություններ և միավորող զգացողություններ։