Ծրագիրը նպատակ ունի խթանել երիտասարդների ներգրավվածությունը և համայնքային նորարարությունը՝ շեշտը դնելով մշակութային ժառանգության պահպանման, քաղաքացիական ակտիվության և շրջակա միջավայրի մասին իրազեկման վրա։ Այն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Արցախից տեղահանված երիտասարդների մասնակցությանը՝ նպատակ ունենալով պահպանել նրանց պատմությունն ու մշակութային ժառանգությունը, միաժամանակ աջակցելով նրանց ինտեգրմանը Հայաստանում։
Նախագիծը հիմնված է ինտերակտիվ կոմիքսների, տեսողական արվեստի գործերի և տեսանյութերի ստեղծման վրա, որոնք խրախուսում են երիտասարդներին մտածել իրենց արժեքների, ինքնության և հասարակության մեջ իրենց դերի մասին։
Ի՞նչ է ներառում ծրագիրը։
- Տեղեկատվական և իրազեկման հանդիպումներ Երևանում և մարզերում՝ երիտասարդներին ներգրավելու նպատակով։ Մասնակիցներն ընտրվում են բաց մրցույթի միջոցով՝ հաշվի առնելով նրանց հետաքրքրությունը համայնքային զարգացման, նորարար գործիքների ստեղծման և գիտելիքների փոխանցման նկատմամբ։
- Վերապատրաստում․ սեմինարներ (ընդհանուր 10 օր տևողությամբ) մինչև 30 երիտասարդների համար՝ նրանց գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու նպատակով։ Դասընթացների արդյունքում ձևավորվում են ստեղծագործական թիմեր, որոնք աշխատում են կրթական բովանդակության վրա, որը ներառում է համայնքային զարգացման, մշակութային ժառանգության, շրջակա միջավայրի, ինչպես նաև մանկավարժական և ստեղծագործական հմտությունների թեմաները։
- Համատեղ ստեղծագործական աշխատանք․ թիմերը մենթորների աջակցությամբ աշխատում են կրթական նյութերի ստեղծման վրա՝ մշակելով պատմություններ, կերպարներ և սյուժեներ։ Միաժամանակ նրանք պատրաստվում են սեփական սեմինարների անցկացմանը և իրականացնում նախաձեռնություններ իրենց համայնքներում։
- Առցանց հարթակ․ ստեղծված կոմիքսները թվայնացվում են և հրապարակվում հատուկ հարթակում, որը հնարավորություն է տալիս ստեղծել և օգտագործել ինտերակտիվ պատմություններ։
- Մարզային սեմինարներ․ թիմերն անցկացնում են սեմինարներ իրենց համայնքներում՝ համագործակցելով «ԿԱԶԱ»-ի քաղաքացիական կրթության ծրագրի շրջանավարտների ցանցի հետ, որը գործում է արդեն 15 տարի և ապահովում ուժեղ կազմակերպչական և կրթական աջակցություն։
- Ուղեցույցների և նյութերի մշակում․ ստեղծվում են մեթոդական ձեռնարկներ և մանկավարժական ուղեցույցներ՝ կրթական նպատակներով կոմիքսների օգտագործման համար։ Դրանք ներառում են դասերի պլաններ և քայլ առ քայլ հրահանգներ երիտասարդների հետ աշխատելու համար, ինչպես նաև տեսադասեր։ Բոլոր նյութերը հասանելի կլինեն անվճար՝ առցանց։
- Ամփոփիչ միջոցառում․ կկազմակերպվի միջոցառում շուրջ 100 մասնակիցների համար՝ ներկայացնելու ծրագրի արդյունքները և խթանելու ստեղծված գործիքների կիրառումը կրթության ոլորտում։
Ո՞ւմ է ուղղված ծրագիրը։
- 30 երիտասարդ (տեղացիներ և տեղահանվածներ), ովքեր ստանում են վերապատրաստում, ստեղծում բովանդակություն և վարում սեմինարներ մարզերում։
- 500 դեռահաս և երիտասարդ, ովքեր օգտվում են մշակված կրթական նյութերից։
- 300 քաղաքացիական և մշակութային կրթության ոլորտի մասնագետներ, ուսուցիչներ և դասընթացավարներ, ովքեր մասնակցում են հարթակի և նոր գործիքների ներկայացմանը։
Ծրագրի արդյունքները
Արդյունքում երիտասարդները ձեռք են բերում կարևոր հմտություններ, զարգացնում ստեղծագործականությունը, համագործակցությունը և ակտիվ մասնակցությունը, ստեղծվում են հայերեն հասանելի ինտերակտիվ գործիքներ։
Ֆինանսավորում
- Renovabis




