Ուսուցանողների ուսուցանում

Home » Ակտիվ քաղաքացիություն » Ուսուցանողների ուսուցանում

Կրթության ոլորոտում ունեցած երկար տարիների փորձառության շնորհիվ «ԿԱԶԱ» հիմնադրամը և «Թրեյներների Ազգային Թիմ» («ԹԱԹ») ՀԿ֊ն նկատել են Հայաստանում հմուտ և որակյալ ուսուցողական դասընթացներ իրականցնող ուսուցանողների պակաս։ Այս դասընթացը վերապատրաստման ծրագիր է ուսուցանողների համար։

Դասընթացի խնդիրներն են՝

  • Մասնակիցներին ծանոթացնել Հայաստանում և Եվրոպայում ոչ ֆորմալ կրթության կիրառման փորձին
  • Մասնակիցներին ներկայացնել ոչ ֆորմալ կրթության և ուսուցանողի դերի առանձնահատկությունները, ինչպես նաև հիմնական մեթոդական մոտեցումները
  • Մասնակիցներին զինել համայնքի ուսուցողական կարիքների վերլուծության, ինչպես նաև այդ հմտությունների հիման վրա դասընթացների կազմակերպման հմտություններով
  • Զարգացնել թիմային աշխատանքի հմտությունները
  • Զարգացնել «սովորել սովորել» (learning to learn) հմտությունը
  • Զարգացնել էլ․ մշակույթը

Դասընթացի փուլերը

Դասընթացը տևում է 8 ամիս և բաղկացած է 6 փուլից՝

  1. երեք առկա դասընթաց, որոնց զուգահեռաբար իրականացում է հեռավար դասընթացը
  2. երկու պրակտիկ աշխատանք առկա դասընթացների միջև ընկած ժամանակահատվածում, որոնք իրականցվում են ուսուցանողների խորհրդատվությամբ և աջակցությամբ
  3. մեթոդների տոնավաճառ, որը կազմակերպվում է ծրագրի վերջում դասընթացի մասնակցիների և ոլորտում գործող ուսուցանողների մասնակցությամբ, և մեթոդների հայալեզու ժողովածույի ստեղծում

Դասընթացը իրականացվում է ինտերակտիվ մեթոդներով, որոնք համատեղում են տեսականը և գործնական։

Հեռավար ուսուցում

Ուսուցողական նյութերի տրամադրումը և մասնակիցների ընթացիկ աջակցությունն իրականացվում է «ԿԱԶԱ» հիմանդրամի կողմից ստեղծված հեռավար ուսուցման հարթակի միջոցով։

Ուշադրություն :
Առկա դասընթացների իրականացման վայր՝ «ԿԱԶԱ հիմնադրամի» Գյումրու սոցիալ֊ուսուցողական և զարգացման կենտրոն։ Մասնակիցների տեղափոխման, գիշերակացի և սննդի ծախսերը հոգում է հիմնադրամը։

Դասընթացին կարող են մասնակցել հասարակական ոլորտում ուսուցողական ծրագրեր իրականացնող 20-40 տարեկան երիտասարդներ, ովքեր՝

  • ունեն հասարակական ոլորտում ուսուցանման 2 տարվա փորձ
  • տիրապետում են հայերեն, ռուսերեն, անգլերեն/ֆրանսերեն լեզուներին
  • տիրապետում են համակարգչին (MS Word, MS Excel, MS PPT, Internet)
  • կարող են մասնակցել ծրագրի բոլոր փուլերին
  • մոտիվացված են, ինքնուրույն և ունեն պատասխանատվության զգացում

Ուսուցանողներ

«ԹԱԹ»֊ի փորձագետները 2005 թվականից ի վեր «Ուսուցանում ուսուցանողների համար» տիպի դասըթնացներ կազմակերպում են Երևանում, Հայաստանի մարզերում  և արտերկրում։ «ԹԱԹ»֊ի աջակցությամբ Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը մշակել է «ՀՀ ոչ ֆորմալ կրթության մասին» հայեցակարգը, որը 2006թ․ ընդունվել է ՀՀ Կառավարության կողմից։
«ԹԱԹ»֊ի ուսուցանողները տեղական և եվրոպական մակարդակի փորձագետներ են, ովքեր նաև իրականացնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպվող «Ուսուցանում ուսուցանողների համար» դասընթացը։

Գրանցում

Դիմել կարող եք tot@kasa.am: էլ․ հասցեին ուղարկելով
– մասնակցության հայտը (լրացված)
– 2 երաշխավորագիր (տրված 2 կազմակերպության կամ անհատի կողմից ում համար, Դուք աշխատել եք, որպես ուսուցանող)

Ուշադրություն՝ ծրագրին մասնակցությունը մրցութային կարգով է։

Մասնակցության պայմաններ

Մասնակիցների դրամական ներդրումը ութամսյա ծրագրի մասնակցության համար կազմում է 40.000 ՀՀԴ։

*Հաշվի առնելով ծրագրի սոցիալական ուղղվածությունը՝ հնարավոր է մասնակիցներին հատկացնել փոքր կրթաթոշակ, եթե վերջիններս համապատասխանում են կրթաթոշակի հատկացման չափանիշներին։

Ծրագիրը ֆինանսավորվում է
Ծրագիրը համաֆինանսավորվում է շվեյցարական «Մոզեր» կրթական հիմնադրամի և «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից։

Կարդալ ավելին