«ԿԱԶԱ»-Շվեյցարիայի հանձնաժողովի կողմից նշանակվող Հոգաբարձուների խորհուրդը կազմված է 3-5 շվեյցարացի/եվրոպացի և հայ անդամներից՝ շվեյցարական/եվրոպական մեծամասնությամբ : Այն հետևում է «ԿԱԶԱ»-ի խարտիայի պահպանմանը և հստակ հաշվետվություններ ներկայացնում «ԿԱԶԱ»-Շվեյցարիայի տարեկան Ընդհանուր ժողովին : Խորհուրդը պարբերաբար տեղեկացվում է «ԿԱԶԱ»-Հայաստանի ողջ գործունեության մասին՝ վերջինիս տնօրենի կողմից:
«ԿԱԶԱ»-Հայաստանի տնօրենը պատասխանատու է հիմնադրամի ողջ գործունեության համար, որը նա ղեկավարում է մասնակցային և համերաշխության սկզբունքներով՝ Կառավարման խորհրդի հետ միասին: Վերջինս բաղկացած է ղեկավար անդամներից (տնօրեն, ֆինանսական և վարչական պատասխանատուներ, ծրագրերի ղեկավար) և Հիմնադրամի գործունեության բնագավառների պատասխանատուներից:
Հիմնադրամի ծրագրերի պատշաճ իրականացումն ապահովվում է Երևանում և Գյումրիում ներգրավված մոտ 50 աշխատակիցների և 100 կամավորների շնորհիվ: