«Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ․ քաղաքացիական մասնակցության խթանում սոցիալական նորարարության միջոցով» ծրագիր ՓՈՒԼ 2

Home » Հայտարարություններ » «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ․ քաղաքացիական մասնակցության խթանում սոցիալական նորարարության միջոցով» ծրագիր ՓՈՒԼ 2

«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը 2022թ․ սեպտեմբերից մեկնարկել է եռամյա ծրագիր՝ ուղղված երիտասարդների քաղաքացիական մասնակցության ու նորարար մտածողության խթանմանը։

«Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ. Քաղաքացիական կրթություն սոցիալական նորարարության խթանման միջոցով» ծրագրի միջանկյալ գնահատումն իրականացնելու նպատակով «ԿԱԶԱ» հիմնադրամը հրավիրում է հետաքրքրված կողմերին ներկայացնելու իրենց հայտերը։

Հետաքրքրության հայտի ներկայացման վերջնաժամկետն է 2024թ. հուլիսի 7-ը։

Հայտերը կարող եք ներկայացնել էլեկտրոնային եղանակով հայտն ուղարկելով՝ procurement@kasa.am էլեկտրոնային հասցեով։

Ծառայությունների մատուցման տեխնիկական առաջադրանքի հետ կարող եք ծանոթանալ այստեղ։