Շվեյցարիայում «ԿԱԶԱ»-ն հանդես է գալիս որպես միություն՝ մարդասիրական կազմակերպություններին հատուկ կանոնադրությամբ և հարկերից ազատմամբ: Այն կազմված է անդամներից, որոնք ձևավորում են Ընդհանուր ժողովը, և հանձնաժողովից:

Հայաստանում «ԿԱԶԱ»-ն գրանցված է որպես շվեյցարական մարդասիրական հիմնադրամ. վերջինիս Հոգաբարձուների խորհուրդն ապահովում է կապը «ԿԱԶԱ»-Շվեյցարիայի և «ԿԱԶԱ»-Հայաստանի միջև, ինչպես նաև նշանակում է հիմնադրամի տնօրենին:

«ԿԱԶԱ»-Շվեյցարիան և «ԿԱԶԱ»-Հայաստանը սերտ համագործակցում են՝ համաձայն պայմանագրի և ստորև ներկայացված սխեմայի։