Աշխատանքի տևողությունը` առնվազն 1 տարի (3 ամիս փորձաշրջան)
Աշխատանքի սկիզբը` սեպտեմբեր, 2018թ․
Ժամանակացույցը՝ երեքշաբթի-շաբաթ, ժամը՝ 9:00-18:00
Աշխատանքի վայրը` «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոն, Նալբանդյան 29
Աշխատանքի նկարագրություն`
Ծրագիրը «Փախստականների ինտեգրում կրթության միջոցով» ծրագրի սոցիալ-մշակութային հատվածի մասն է կազմում: «ԿԱԶԱ» հիմնադրամն այն իրականացնում է ՄԱԿ ՓԳՀ-ի աջակցությամբ: Ծրագրի թիրախ խումբը տեղահանված անձինք են՝ փախստականներ, փախստականի նման կարգավիճակ ունեցող անձինք, ապաստան հայցողներ: Ծրագրի նպատակն է ապահովել վերջիններիս բարեհաջող ինտեգրման գործընթացը:
Ծրագրի պատասխանատուն ապահովելու է ծրագրի բարեհաջող ընթացքն ու իրականացումը համահունչ ծրագրի նպատակներին: Տարվա ընթացքում ծրագրի պատասխանատուն աշխատելու է 45 տեղացի կամավորների հետ, ովքեր օգնություն և աջակցություն են ցուցաբերելու առնվազն 45 տեղահանված ընտանիքի/անձանց: Աշխատանքն իրականացվելու է թե՛ խմբային ձևաչափով (ակումբային ձևաչափի մշակութային հանդիպումների կազմակերպում և իրականացում, հայերենի դասընթացի կազմակերպում), թե՛ անհատական (աշխատանք առանձին ընտանիքների և վերջիններիս անդմաների հետ):
Աշխատանքային պարտականություններ՝
- Իրականացնել ստանձնած ծրագրով նախատեսված բոլոր բաղադրիչները
- Հետևել բոլոր բաղադրիչների իրականացման որակին և անհրաժեշտության դեպքում շտկումներ իրականացնել
- Հավաքագրել ծրագրի կամավորների և շահառուների
- Կազմակերպել դասընթացներ կամավորների խմբերի համար
- Ուղղորդել և աջակցել ծրագրի կամավորներին
- Հետևողական լինել ծրագրի շահառուների՝ ծրագրերի մասնակցության ընթացքին (հայերենի դաընթաց, ակումբային հանդիպումներ, կամավորների հետ հանդիպումներ և այլն)
- Մշտական կապի մեջ լինել ծրագրի թե՛ շահառուների, թե՛ կամավորների հետ՝ պարբերաբար իրականացնելով հանդիպումներ և կարիքների գնահատում։
- Արագ արձագանքել շահառուների կարիքներին
- Պատրաստել ծրագրային ընթացիկ և ամփոփիչ հաշվետվություններ
- Մասնակցել գործընկեր կառույցների կողմից իրականացվող հանդիպումներին
- Մասնակցել ծրագրին առնչվող աշխատանքային այլ հանդիպումների, միջոցառումների, դասընթացների և այլն
Պահանջվող որակավորումներ և հմտություններ՝
- Բարձրագույն կրթություն, նախընտրելի է սոցիալական գիտությունների կամ մարդու իրավունքների ոլորտում
- Ծրագրի կառավարման հմտություններ
- Հաղորդակցման և բանակցային հմտություններ
- Կարողություն աշխատելու բազմամշակութային և խոցելի խմբերի հետ
- Տեղեկացվածություն տեղահանված անձանց և նրանց խնդիրների մասին
- Ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ միջոցառումներ իրականացնելու փորձ
- Անգլերենի լավ իմացություն
- Համակարգչային հմտություններ
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հունիսի 25-ը։
Ձեր ինքնակենսագրականը /CV/ և մոտիվացիոն նամակը կարող եք ուղարկել հետևյալ էլ. հասցեով` espaces@kasa.am՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը:
Հարցերի և տեղեկությունների համար զանգահարել` 010 54 18 44։
* Միայն ինքնակենսագրականների և մոտիվացիոն նամակների հիման վրա ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։