Աշխատանքի տևողությունը` առնվազն 1 տարի (3 ամիս վճարվող փորձաշրջան)
Աշխատանքի սկիզբը` հուլիս-օգոստոս, 2020թ․
Ժամանակացույցը՝ երեքշաբթի-շաբաթ, ժամը՝ 09․00 – 18․00
Դրույք՝ լրիվ
Աշխատանքի վայրը` «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոն, Նալբանդյան 29
Ծրագրի նկարագրություն`
Հաշվի առնելով ներկա իրավիճակում առցանց կրթության զարգացման միտումներն ու առկա մարտահրավերները՝ «ԿԱԶԱ» հիմնադրամն իրականացնում է հեռավար ուսուցման ծրագիր: Այն ներառում է հետևյալ 2 բաղադրիչները՝
- Ուսուցիչների համար առցանց ալիքի մշակում և զարգացում, որտեղ կներառվեն տարբեր կրթական տեսությունների, մոտեցումների, հետազոտությունների և դրանց պրակտիկ կիրառման վերաբերյալ հաղորդումներ և այլն: Բացի հաղորդումները ուսուցիչները ամիսը մեկ անգամ կազմակերպվող վեբինարների շրջանակներում միմյանց հետ շփման և կենդանի քննարկումների հնարավորություն կունենան:
- Հայաստանի տարբեր մարզերում աշխատարանների կազմակերպում խաղի վրա հիմնվող կրթության կազմակերպման, կրթական խաղերի և գործիքների վերաբերյալ:
Աշխատանքային պարտականություններ՝
- Պլանավորել, ղեկավարել և վերահսկել ծրագրի ողջ ընթացքը
- Մշակել ծրագրի գնահատման համակարգ և գործարկել այն թիմի հետ միասին
- Կազմակերպել ծրագրի արտաքին գնահատումը
- Կառավարել ծրագրի բյուջեն և աշխատանքային ժամանակացույցը
- Ապահովել ծրագրային բոլոր բաղադրիչների անխափան իրականացումը
- Ապահովել ծրագրի տեսանելիությունը
- Ապահովել տարբեր դերակատարների հետ համագործակցությունների ստեղծումն ու զարգացումը
- Ներգրավել փորձագետներ և վերապատրաստողներ ծրագրի բաղադրիչների արդյունավետ իրականացման համար
- Կազմակերպել և վերահսկել թիմի անդամների արդյունավետ աշխատանքն ու համագործակցությունը
- Պատրաստել ծրագրի ընթացիկ և վերջնական հաշվետվություններ
- Իրականացնել այլ առաջադրանքներ, որոնք առնչվում են ընդհանուր ծրագրի իրականացմանը
- Մասնակցել ծրագրին և Հիմնադրամի գործունեությանն առնչվող աշխատանքային այլ հանդիպումների, միջոցառումների, դասընթացների և այլն :
Փորձ՝
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ծրագրերի կառավարման ոլորտում :
- Առցանց համայնքների հետ աշխատանքի փորձ (կդիտվի որպես առավելություն) :
Մասնագիտական հմտություններ՝
- Պատկերացում կրթության արդի հիմնախնդիրների մասին
- Առցանց գործիքների տիրապետում
- Ցանցային համագործակցություն և շահագրգիռ կողմերի հետ աշխատանքի ունակություն
- Համակարգչային հմտություններ
- Անգլերենի լավ իմացություն (ֆրանսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
Անձնային որակներ՝
Աշխատանքի արդյունավետ կատարման համար կարևոր կլինեն հաղորդակցման, թիմային աշխատանքի, ինքնակառավարման և նախաձեռնողականության հմտությունները:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 21-ն է։ Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրականը /CV/ ուղարկել hr@kasa.am էլ. հասցեով`նամակի վերնագրում նշելով ծրագրի համակարգող: