Այն հիմնվում է երիտասարդների ակտիվ մասնակցության հասկացության վրա, զորացնում է երիտասարդներին որպես իրենց համայնքի և հասարակության ակտիվ անդամներ:
ԲԱՂԱԴՐԻՉ ՄԱՍԵՐ
- Վերապատրաստում
- Առկա դասընթացներ՝ «Երիտասարդների մասնակցություն», «Ծրագրերի կառավարում, միջոցների հայթայթում», «Սոցիալական ձեռներեցություն»
- Հեռավար ուսուցում վերոնշյալ թեմաներով
- Ուսուցողական խաղերի պատրաստում՝ Ունակությունների քարտեր (նպաստում է տարբեր հմտությունների զարգացմանը), Պերսիպիո (պատկերազարդ քարտերի միջոցով հասարակությունում առկա խնդիրների քննարկում), Էնթեր Դիգնիթիլենդ (սոցիալական իրավունքների մասին սովորեցնող խաղ)
- Համայնքային 10 զարգացման ծրագրերի իրականացում մասնակից երիտասարդների կողմից
- Երիտասարդների և պետական մարմինների միջև երկխոսության հարթակի ստեղծում
- «Զարգացում երիտասարդների օգնությամբ» գաղափարի կիրառման ուղենիշների մշակում և ներկայացում ծրագրի եզրափակիչ կոնֆերանսի ընթացքում
ԹԻՐԱԽ ԽՈՒՄԲ
18-30 տարեկան 20 երիտասարդ ՀՀ 6 մարզերից՝ Երևան, Լոռի, Շիրակ, Գեղարքունիք, Արագածոտն, Սյունիք
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբեր 2015թ – Փետրվար 2017թ.
ԻՆՉՊԵ՞Ս ՄԱՍՆԱԿՑԵԼ
Հայտադիմումը կարող եք լրացնել ԱՅՍՏԵՂ: