Երիտասարդական աշխատողի թափուր հաստիք

Home » Երիտասարդական աշխատողի թափուր հաստիք

Աշխատանքի տևողությունը` առնվազն 3 տարի (3 ամիս վճարվող փորձաշրջան)

Աշխատանքի սկիզբը` սեպտեմբեր, 2019թ․

Ժամանակացույցը՝ երեքշաբթի-շաբաթ, ժամը՝ 09․00 – 18․00

Դրույք՝ լրիվ

Աշխատանքի վայրը` «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոն, Նալբանդյան 29

 Երիտասարդական աշխատողը 3 տարվա ընթացքում հավաքագրելու է 78 կամավոր /խմբավար/, որոնց հետ միասին տարբեր համայնքներում ձևավորելու է առնվազն 10 հոգուց բաղկացած 26 երիտասարդական խումբ։ Ուսուցանողների և փորձագետների մասնակցությամբ կազմակերպելու է կամավորների քաղաքացիական կրթությունը և վերապատրաստումը որպես խմբավարներ և սոցիալական նորարարությունների առաջնորդներ։ Իրականացնելու է նաև խմբավարների շարունակական մենթորություն և աջակցություն, ովքեր մինչև ծրագրի ավարտը ամենշաբաթյա հաճախականությամբ  վարելու են երիտասարդական խմբերի աշխատանքները՝ կազմակերպելով հանդիպումներ և միջոցառումներ, համախմբելով համայնքի երիտասարդներին՝ համայնքանպաստ նախաձեռնություններում։ Երիտասարդական աշխատողն ապահովելու է համայնքներում գործող երիտասարդական խմբերի վերապատրաստումները՝ կախված վերջիններիս առանձնահատուկ կարիքներից։ Յուրաքանչյուր երիտասարդական խումբ տարվա ընթացքում մշակելու և իրականացնելու է իր համայնքի զարգացմանն ուղղված 1 սոցիալական նորարարություն՝ ծրագրից ստանալով փոքր դրամաշնորհ։ Երիտասարդական աշխատողն ապահովելու է խմբավարների վերապատրաստումների և երիտասարդական խմբերի աշխատանքների ծրագրի մշակումը և ստեղծված կրթական նյութերի տարածումը։

Աշխատանքային պարտականություններ՝

  • Հավաքագրել կամավոր խմբավարների և նրանց հետ միասին ձևավորել երիտասարդական խմբեր տարբեր համայնքներում
  • Կազմակերպել խմբավարների և երիտասարդական խմբերի վերապատրաստումները
  • Կազմակերպել տարբեր համայնքների խմբավարների փորձի փոխանակման հեռավար հանդիպումներ
  • Իրականացնել  խմբավարների շարունակական մենթորություն
  • Մշակել խմբավարների վերապատրաստումների ծրագիրը
  • Աջակցել խմբավարներին երիտասարդական խմբերի հավաքագրման և կայացման գործում
  • Վերհանել յուրաքանչյուր երիտասարդական խմբի կարիքներն ու կազմակերպել համապատասխան աջակցության տրամադրումը
  • Մշտապես աջակցել խմբավարներին նախագծել և իրականացնել հանդիպումներ և միջոցառումներ այլ երիտասարդների և համայնքի անդամների համար
  • Գործարկել խմբավարների առցանց գնահատման համակարգը (Open Bandges)։
  • Հետևել սոցիալական նորարարության ոլորտի զարգացումներին և կիսվել դրանցով ծրագրի մասնակիցների հետ
  • Աջակցել խմբավարներին տեղական խնդիրների վերհանման գործում և համատեղ մշակել տարբեր լուծումներ
  • Աջակցել և ուղղորդել խմբավարների և երիտասարդական խմբերի ծրագրերի իրականացմանը
  • Իրականացնել շարունակական մշտադիրտարկման այցեր համայնքներ
  • Ֆասիլիտացնել խմբավարների և երիտասարդական խմբերի առցանց ուսուցումը
  • Կատարել ծրագրի բաղադրիչների շարունակական գնահատում
  • Համակարգել և իրականացնել կրթական խաղերի ստեղծումը
  • Ստեղծել և իրականացնել կրթական խաղերի և քաղաքացիական կրթություն իրականացնողների համար ստեղծված բաց առցանց դասընթացի տարածման ռազմավարությունը
  • Կազմակերպել ստեղծված կրթական նյութերի կիրառման վերաբերյալ վերապատարստումներ տարբեր համայնքներում
  • Մասնակցել ծրագրի ընթացիկ և վերջնական նկարագրողական հաշվետվությունների պատրաստմանը
  • Ապահովել ծրագրի տեսանելիությունը
  • Իրականացնել այլ առաջադրանքներ, որոնք առնչվում են ընդհանուր ծրագրի իրականացմանը

Որակավորում՝

  • Բարձրագույն կրթություն, նախընտրելի է հասարակական գիտությունների ոլորտում

Փորձ՝

  • Ծրագրի կառավարում
  • Համայնքային աշխատանք
  • Քաղաքացիական կրթություն
  • Երիտասարդական աշխատանք
  • Սոցիալական նորարարություն
  • Ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ միջոցառումներ իրականացնելու փորձը կդիտվի որպես առավելություն
  • Առցանց դասընթացների  մասնակցությունը և/կամ  մշակման փորձը  կդիտվի որպես առավելություն

Մասնագիտական հմտություններ՝

  • Հաղորդակցում և բանակցում
  • Թիմային աշխատանք և համագործակցություն
  • Երիտասարդներին մոտիվացում
  • Ժամանակի արդյունավետ կառավարում
  • Հեռավար աշխատանքի արդյունավետ կազմակերպում
  • Բարդ իրավիճակների արդյունավետ կառավարում
  • Հայերենի և անգլերենի լավ իմացություն (ֆրանսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
  • Համակարգչային հմտություններ

Անձնային որակներ՝

  • Ճկունություն
  • Նրբանկատություն
  • Հարգանք
  • Պատասխանատվություն
  • Մարդասիրություն
  • Հետևողականություն
  • Նախաձեռնողականություն
  • Ստեղծարարություն