Ծառայությունների գնումը ֆինանսավորվելու է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամին ՄԱԿ ՓԳՀ-ից դրամաշնորհի ձևով հատկացված միջոցների հաշվին։
Բաց մրցույթին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ, ք․ Երևանում գործունեություն ծավալող անձինք` անկախ նրանց իրավաբանական կամ ֆիզիկական անձ, այդ թվում օտարերկրացի կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից:
Մրցույթի առարկա է հանդիսանում հետևյալ ծառայությունը`
Մասնագիտական դասընթացների և գործնական աշխատանք իրականացում հետևյալ ոլորտներում՝
- Վարսավիրություն
- Խոհարարություն
- Մատնահարդարում,
- Դիմահարդարում,
- Կարուձևի հմտություններ:
Մրցույթի մասնակիցը իրավունք ունի դիմել վերը նշված մասնագիտական դասընթացներից մեկից ավելիին միաժամանակ:
Մրցույթի մասնակիցը պետք է ունենա նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող փաստաթղթերը հետևյալի վերաբերյալ`
1) մասնագիտական գործունեության համապատասխանություն՝ վկայական, լիցենզիա,
2)մասնագիտական փորձառություն դասավանդման ոլորտում (օր՝ այլ կազմակերպությունների հետ համագործակցության պայմանագրեր, հուշագրեր և այլն),
3) Դասընթացը և գործնական աշխատանքն (պրակտիկա) իրականացնելու համար համապատասխան տեխնիկական միջոցներ՝ միաժամանակ վերապատրաստելու նվազագույնը 5, առավելագույնը 10 մասնակից, եթե կառույցը գործնական աշխատանքն (պրակտիկա) իրականացնել չի կարող իր հաստատությունում, պարտավորվում է կազմակերպել այն այլ տեղերում (ներկայացնել սեփականության վկայական կամ վարձակալության պայմանագիր),
4) ֆինանսական միջոցներ (ֆինանսական միջոցների առկայության մասին հավաստիացում, վարկային գծի տրամադրման մասին բանկի հետ կնքված պայմանագիր, այլ աղբյուրից ֆինանսավորման մասին կնքված պայմանագիր կամ հաշվարկային հաշիվների մնացորդների, տրամադրված ավանդների, վարկային պարտավորությունների և հաշվարկված չվճարված տոկոսների վերաբերյալ տեղեկանք տրված հայտարարությանը նախորդող ամսվա վերջին օրվա դրությամբ),
5) աշխատանքային ռեսուրսներ՝ աշխատանքային շուկայի մասին իրազեկված և դասավանդման փորձ ունեցող մասնագետներ։
Ուշադրություն՝ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից ՄԱԿ ՓԳՀ-ի ֆինանսավորմամբ կատարված ցանկացած ծառայության մատուցում պետք է ազատված լինի ուղղակի և անուղղակի հարկումից, ինչպես օրինակ` ԱԱՀ (Ավելացված Արժեքի Հարկ)։
Ծառայությունների մատուցման ժամկետը հաղթող մասնակցի հետ պայմանագիրն ստորագրելուց հետո մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածն է:
Նույն մասնակցի կողմից մի քանի գնային առաջարկ ներկայացնել չի թույլատրվում:
Մրցույթի մասնակիցը պետք է ներկայացնի բոլոր հարկերը ներառող գնային առաջարկ:
Մրցույթի հաղթողը կորոշվի հայտերի ներկայացման վերջնաժամկետից հետո 4 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտերի բացումը կկատարվի գնահատող հանձնաժողովի` (այսուհետ` հանձնաժողով) հայտերի բացման նիստում ք. Երևան, Թումանյան 24, բն. 5 հասցեով:
Հայտը անհրաժեշտ է ներկայացնել պատվիրատուին` ք. Երևան, Թումանյան 24, բն. 5 հասցեով (սեղմելով մուտքի դռան 5B կոճակը), մինչև 2016թ. մարտի 2-ի ժամը 1700-ը և դրանք պետք է կազմված լինեն հայերեն լեզվով: Ուշադրություն՝ հիմնադրամի ոչ աշխատանքային օրերն են համարվում յուրաքանչյուր կիրակի և երկուշաբթի օրերը։
Գնային առաջարկը դրվում է ծրարի մեջ, որը սոսնձվում և կնքվում է (եթե կիրառելի է) այն ներկայացնողի կողմից:
Ծրարը և դրանում ներառված փաստաթուղթը ստորագրում է դրանք ներկայացնող մասնակիցը կամ վերջինիս կողմից լիազորված անձը:
Ծրարի վրա նշվում են`
ա) մրցույթի կազմակերպիչի անվանումը և հայտի ներկայացման վայրը (հասցեն).
բ) մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը:
գ) մասնակցի կոնտակտային անձի էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը,
Հայտերի բացման նիստում հանձնաժողովը գնահատում է`
ա) հայտեր պարունակող ծրարները կազմելու և ներկայացնելու համապատասխանությունը սույն հրավերով սահմանված կարգին և բացում համապատասխանող գնահատված հայտերը.
բ) բացված յուրաքանչյուր ծրարում սույն հրավերով պահանջվող (նախատեսված) փաստաթղթի(երի) առկայությունը.
գ) յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը սույն հրավերով սահմանված պայմաններին:
Բավարար են գնահատվում սույն հրավերով նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը, հակառակ դեպքում հայտերը գնահատվում են անբավարար և մերժվում են:
Առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը որոշվում է` բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` որակյալ ծառայության գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով:
Պայմանագիր կնքելու մասին որոշումը պատվիրատուն հայտարարում է մրցույթում հաղթած մասնակցին այդ մասին էլեկտրոնային նամակով կամ հեռախոսով տեղեկացնելու միջոցով։
Մանրամասն տեղեկությունների համար նայել ԱՅՍՏԵՂ