Աշխատանքի տևողությունը` առնվազն 1 տարի (3 ամիս փորձաշրջան)
Աշխատանքի սկիզբը` սեպտեմբեր, 2018թ․
Ժամանակացույցը՝ երեքշաբթի-շաբաթ, ժամը՝ 9:00-18:00
Աշխատանքի վայրը` «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոն, Նալբանդյան 29
Աշխատանքի նկարագիր`
Ծրագրի պատասխանատուի հիմնական գործառույթն է ծրագրի իրականացումը։ Ծրագրի պատասխանատուն ապահովելու է առցանց ուսուցման հարթակում նոր դասընթացների մշակումը, գործող դասընթացների անխափան գործունեությունը՝ մշտապես իրականացնելով անհրաժեշտ փոփոխություններ՝ առավելագույնս ինտերակտիվ և ուսուցողական կարիքներին համապատասխան դարձնելու համար։
Աշխատանքային պարտականություններ՝
- Ստեղծել դասընթացի կառուցվածքը և սահմանել վերջինիս դասավանդման մեթոդները՝ ըստ նախապես սահմանված ուսուցողական նպատակների
- Վերհանել ուսանողների ուսուցողական կարիքները և դրանց համապատասխան լուծումներ գտնել առցանց դասընթացներն ավելի արդյունավետ դարձնելու համար գրաֆիկայի, ինֆոգրաֆիկայի, անիմացիայի և տեսանյութերի միջոցով
- Աշխատել այլ ծրագրային թիմերի հետ՝ վերհանելով գոյություն ունեցող դասընթացների բարելավման հնարավորությունները և աջակցելով նրանց հարստացնել ծրագրերում ուսուցողական գործընթացները առցանց գործիքներով
- Հիմնադրամի տարբեր ծրագրերի շրջանակներում մշակել ուսուցողական խաղեր՝ համագործակցելով այլ ծրագրային թիմերի հետ
Պահանջվող որակավորումներ և հմտություններ՝
- Ծրագրի կառավարման հմտություններ
- Առցանց դասըթացների մշակման վերաբերյալ կրթություն և /կամ փորձ
- Առցանց դասընթացների գործիքների և տեխնոլոգիաների կիրառման փորձ
- Առցանց դասընթացի նյութերի մշակման, թեստավորման և արդյունավետության գնահատման կարողություն
- Միաժամանակ տարբեր աշխատանքներ կատարելու ունակություն
- Ե՛վ ինքնուրույն, և՛թիմում աշխատելու ունակություն
- Հայերենի և անգլերենի/ֆրանսերենի լավ իմացություն
- Հաղորդակցման և բանակցային հմտություններ
- Ոլորտին առնչվող նորություններին հետևելու և դրանք աշխատանքում ներդնելու կարողություն
- Համակարգչային հմտություններ
- Անձնային հատկանիշներ՝ պարտաճանաչություն, պատասխանատվության զգացում, ուշադրություն դետալներին, ստեղծարար մոտեցում, հետաքրքասիրություն, նախաձեռնողականություն,
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 11-ը։
Ձեր ինքնակենսագրականը /CV/ և մոտիվացիոն նամակը կարող եք ուղարկել հետևյալ էլ. հասցեով` espaces@kasa.am՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը:
Հարցերի և տեղեկությունների համար զանգահարել` 010 54 18 44։
* Միայն ինքնակենսագրականների և մոտիվացիոն նամակների հիման վրա ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։