CԱյս ծրագրի նպատակն է Գյումրիում ապրող երեխաների համակողմանի զարգացումը և ինքնաճանաչման, աշխարհայացքի ձևավորման, փոխօգնության, ինքնավստահության և ազատության ձևավորման միջոցով նրանց սոցիալականացումը, կառուցողական երկխոսության խթանումը, ինչը թույլ կտա նրանց դառնալ հայ հասարակության ակտիվ և նախաձեռնող անդամներ։
Ծրագիրը հիմնված է ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանության վրա, որն առաջարկում է երեխաների տարիքին և կարիքներին համապատասխան թեմաներ՝ խաղային և ինտերակտիվ մոտեցումներով։ Ծրագիրը նաև խրախուսում է դրական ծնողավարությունը՝ փորձի փոխանակման և քննարկումների հարթակի միջոցով։
Ի՞նչ է ներառում ծրագիրը։
6-ից 12 տարեկան երեխաների համար
- Զարգացման խմբակ, որտեղ նրանց օգնում են ձեռք բերել 21-րդ դարում անհրաժեշտ համակողմանի հմտությունները՝ ինքնաճանաչում, շփում և հաղորդակցում, միջանձնային հարաբերություններ, հետաքրքրասիրություն, քննադատական մտածողություն, խնդիրների լուծում, որոշումների կայացում և այլն։
- Թեմատիկ խմբակներ՝ ստեղծագործական, շրջակա միջավայրի պահպանման, թատրոնի, ընթերցանության, առողջ ապրելակերպի և ֆիզիկական դաստիարակության, մեդիա կրթության։
- Մշակութային և կրթական այցեր՝ թանգարաններ, թատրոններ, հանդիպումներ և փորձի փոխանակում այլ երիտասարդների հետ, էքսկուրսիաներ և այլն։
Ծնողների համար
- Ամսական 2 կամ 3 հանդիպում ծրագրի շահառու երեխաների ծնողների հետ՝ նպատակ ունենալով քննարկել երեխայի հոգեսոցիալական զարգացման, կրթության նոր մեթոդների, մասնագիտական կողմնորոշման, սթրեսի կառավարման և այլ թեմաներ։
Ո՞ւմ է ուղղված ծրագիրը։
- Գյումրիում ապրող 6-ից 12 տարեկան երեխաներին։
- Ծնողներին։
Ֆինանսավորում
- ASFAR (Լիոն)
- Œuvre d’Orient
- «ԿԱԶԱ» հիմնադրամ




