Աշխատանքի տևողությունը` առնվազն 3 տարի (3 ամիս վճարվող փորձաշրջան)
Աշխատանքի սկիզբը` սեպտեմբեր, 2019թ․
Ժամանակացույցը՝ երեքշաբթի-շաբաթ
Դրույք՝ կես
Աշխատանքի վայրը` «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոն, Նալբանդյան 29
Կրթական նյութերի համակարգողը 3 տարվա ընթացքում մշակելու է խմբավարների և երիտասարդական խմբերի (ամբողջ ծրագրի ընթացքում՝ 78 կամավոր խմբավար, ինչպես նաև տարբեր համայնքներում ձևավորված առնվազն 10 հոգուց բաղկացած 26 երիտասարդական խումբ) վերապատրաստումների ծրագիրն ու մեթոդաբանությունը։ Ապահովելու է վերջիններիս փորձարկումը, գնահատումն ու վերջնականացումը՝ այլ դերակատարների հետ կիսվելու նպատակով։
Ծրագրի թիմի հետ մշակելու է խմբավարների ունակությունների ցանկը և ստեղծելու է առցանց գնահատման համակարգ (Open Bandges)։
Հիմնադրամի կամավորների հետ աշխատող տարբեր թիմերի, փորձագետների, հետազոտողների և այլ դերակատաների հետ համագործակցելով՝ իրականացնելու է կամավորների աշխատանքների համակարգման վերաբերյալ ձեռնարկի մշակումը։
Առցանց ուսուցման ծրագրի թիմի հետ համագործակցությամբ ավարտին է հասցնելու քաղաքացիական կրթություն իրականացնողների համար ստեղծվող բաց առցանց դասընթացը։
Իրականացնելու է ստեղծված տարբեր կրթական նյութերի տեսանելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ, որոնք կնպաստեն վերջիններիս ավելի լայն օգտագործմանը տարբեր դերակատարների կողմից։
Աշխատանքային պարտականություններ՝
- Մշակել խմբավարների և երիտասարդական խմբերի վերապատրաստումների ծրագիրն ու մեթոդաբանությունը
- Ստեղծել ուղենիշներ վերապատրաստումների ծրագիրի ու մեթոդաբանության հիման վրա
- Պատրաստել կամավորների աշխատանքի համակարգման վերաբերյալ ձեռնարկ
- Կազմակերպել դիզայների աշխատանքը, ուղենիշների և ձեռնարկի տպագրությունը
- Կազմակերպել ուղենիշների և ձեռնարկի տարածումն ու դրանց կիրառման վերաբերյալ վերապատրաստումներ
- Մշակել խմբավարների ունակությունների ցանկը
- Ստեղծել խմբավարների ունակությունների գնահատման առցանց համակարգ
- Վերջնականացնել քաղաքացիական կրթություն իրականացնողների համար ստեղծվող բաց առցանց դասընթացը
- Պատրաստել ծրագրի բոլոր բաղադրիչներ նկարագրերը
- Համակարգել ծրագրի ընթացքում ստեղծվող կարևոր նյութերն ու փաստաթղթերը
- Ապահովել ծրագրի տեսանելիությունը
- Մասնակցել ծրագրի ընթացիկ և վերջնական նկարագրողական հաշվետվությունների պատրաստմանը
- Իրականացնել այլ առաջադրանքներ, որոնք առնչվում են ընդհանուր ծրագրի իրականացմանը
Որակավորում՝
- Բարձրագույն կրթություն, նախընտրելի է հասարակական գիտությունների ոլորտում
Փորձ՝
- Ծրագրի կառավարում
- Ոչ ֆորմալ կրթության ուսուցանում
- Առցանց դասընթացների մասնակցությունը և/կամ մշակում
- Կրթական նյութերի մշակման փորձը կդիտվի որպես առավելություն
Մասնագիտական հմտություններ՝
- Հետազոտում
- Վերլուծական մտածողություն
- Հաղորդակցում և բանակցում
- Թիմային աշխատանք և համագործակցություն
- Ժամանակի արդյունավետ կառավարում
- Հեռավար աշխատանքի արդյունավետ կազմակերպում
- Բարդ իրավիճակների արդյունավետ կառավարում
- Հայերենի և անգլերենի լավ իմացություն (ֆրանսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
- Համակարգչային հմտություններ
Անձնային որակներ՝
- Ճկունություն
- Նրբանկատություն
- Հարգանք
- Պատասխանատվություն
- Մարդասիրություն
- Հետևողականություն
- Նախաձեռնողականություն
- Ստեղծարարություն