• Տրվեց «Երկուսով աշխատանքի համար» ծրագրի մեկնարկը

    erit.am – Երեկ «Էսպաս» կենտրոնում կայացավ «Երկուսով աշխատանքի համար» ծրագրի շնորհանդեսը, որն իրականացվել է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոնի երիտասարդների զբաղվածությունը խթանող գործունեության շրջանակում՝ ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համատեղ:

    Շնորհանդեսի ժամանակ Երիտասարդության զբաղվածության ծրագրի պատասխանատու Լուսինե Աղաբեկյանը, Երիտասարդության զբաղվածության ծրագրի օգնական Գեւորգ Էլվաջյանը եւ Փախստականների տնտեսական ինտեգրման պատասխանատու Լուսինե Տոնոյանը հանգամանալի ներկայացրեցին ծրագիրը, ինչպես նաեւ խոսեցին կամավորների ընտրության, ներգրավման, նրանց կարեւոր դերակատարման եւ ծրագրի նպատակի մասին: 
    Կարդալ ավելին

  • «Երիտասարդները հանուն հասարակության»

    lyunse.com5 տարի շարունակ ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» կրթամշակութային կենտրոնը համախմբում է երիտասարդներին իրենց հետաքրքրությունների, գաղափարների ու նպատակների շուրջ: «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագրի շրջանակներում ամեն շաբաթ երիտասարնդերը հավաքվում են, վերապատրաստվում ու քննարկում զանազան թեմաներ: Գործում են տարբեր ակումբներ՝ արվեստասերների, կինոմանների, ֆրանկոֆոնների, անգլիախոսների, հոգեբանական, անգամ գործում է ֆիլմաստեղծման ակումբ, որը համախմբում է փոքրիկ ֆիլմեր ստեղծող երիտասարդներին:
    Կարդալ ավելին

  • Երիտասարդական աշխատանքի բարելավման մեթոդները՝ մեկ ձեռնարկում

    erit.am – «Երիտասարդները հանուն հասարակության» ձեռնարկը հանձնվեց ընթերցողների դատին:


    Երիտասարդական աշխատանքի բարելավմանն ուղղված ձեռնարկի շնորհանդեսն այսօր կայացավ «Լոֆթ» ինքնազարգացման եւ ժամանցի կենտրոնում: Այն ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ մշակել է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը:


    Ձեռնարկում ներկայացված են երիտասարդների հետ աշխատելու մեթոդները, ինչպես նաեւ մտորումներ այսօրվա երիտասարդի զարգացման մոտիվացիայի եւ նրա հետ հաղորդակցվելու հիմնարար սկզբունքների վերաբերյալ: Ձեռնարկին զուգահեռ ստեղծվել են նաեւ սոցիալական իրավունքների ուսումնասիրության վերաբերյալ խաղեր, որոնք միտված են դյուրացնելու քաղաքացիական մասնակցության եւ ակտիվ քաղաքացիության ուսումնասիրումն ու ընկալումը: Դրանք կարող են կիրառվել ինչպես կրթական միջոցառումների, այնպես էլ ժամանցի կազմակերպման նպատակով:
    Կարդալ ավելին

  • Սթիվեն Դոունս. Բաց կրթության փիլիսոփայության հիմքում կիսվելն է

    PanARMENIAN.Net – MOOC–ը (Massive Open Online Course) բաց դասընթաց է, որը նախատեսված է մասսայական մասնակցության համար: Ըստ New York Times-ի, 2012 թվականը դարձավ «MOOC տարի». հենց այդ ժամանակ հայտնվեցին Coursera, Udacity, edX՝ համալսարանների հետ կապված մի քանի լավ ֆինանսավորվող մատակարարներ:


    Միասին այդ հարթակներն ունեն տասնյակ գործընկեր-համալսարաններ ու միլիոնավոր օգտատերեր: Փաստը, որ համաշխարհային առաջատար պրոֆեսորների դասընթացներն այսօր անվճար հասանելի են ինտերնետում, լիովին ցնցեց բարձրագույն կրթությունը:
    Կարդալ ավելին