Երիտասարդական խմբերի համակարգողի թափուր հաստիք

Home » Հայտարարություններ » Երիտասարդական խմբերի համակարգողի թափուր հաստիք

«Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ․ քաղաքացիական մասնակցության խթանում սոցիալական նորարարության միջոցով» ծրագիր

«ԿԱԶԱ» հիմնադրամը 2019թ․ սեպտեմբերից մեկնարկել է եռամյա ծրագիր՝ ուղղված երիտասարդների քաղաքացիական մասնակցության ու նորարար մտածողության խթանմանը։ Այս ծրագրի հիմք է ծառայել հիմնադրամի կողմից 2011թ․-ից իրականացվող քաղաքացիական կրթության ծրագիրը։

Ծրագրային թիմը համալրելու համար Հիմնադրամը հայտարարում է Երիտասարդական խմբերի համակարգողի թափուր հաստիք։

Մանրամասն նկարագրերը՝ ստորև։

Ձեր ինքնակենսագրականը /CV/ և մոտիվացիոն նամակը խնդրում ենք ուղարկել հետևյալ էլ. հասցեին` espaces@kasa.am, նամակի վերնագրում նշելով համապատասխան հաստիքի անվանումը:

Մոտիվացիոն նամակում խնդրում ենք անդրադառնալ հետևյալ հարցերին (առավելագույնը երկու էջի սահմաններում)՝

  • Ինչո՞ւ է կարևոր քաղաքացիական կրթությունն ու սոցիալական նորարարությունն այսօր Հայաստանում։
  • Ինչո՞ւ եք ցանկանում նպաստել սոցիալական նորարարության տարածմանը Հայաստանի համայնքներում։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է փետրվարի 28-ը։

Հարցերի և տեղեկությունների համար զանգահարել` 010 54 18 44։

Միայն ինքնակենսագրականների և մոտիվացիոն նամակների հիման վրա ընտրված դիմորդները կհրավիրվեն հարջորդ փուլ։

Երիտասարդական խմբերի համակարգողի թափուր հաստիք

 Աշխատանքի տևողությունը` առնվազն 1,5 տարի (3 ամիս վճարվող փորձաշրջան)

Աշխատանքի սկիզբը` մարտ, 2021թ․

Դրույք՝ լրիվ

Աշխատանքի վայրը` «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոն, Նալբանդյան 29

Երիտասարդական խմբերի համակարգողը 1,5 տարվա ընթացքում ծրագրային թիմի հետ միասին իրենց ջանքերը, փորձը, կապերը և գիտելիքներն են ներդնելու՝ խթանելու երիտասարդների քաղաքացիական կրթությունը, իրենց համայնքներում նորարարական մոտեցումներով դրական փոփոխությունների իրականացումը և երիտասարդների մասնակցությանը աջակցող միջավայրի զարգացումը։

Աշխատանքային պարտականություններ՝

  • Ներգրավել կամավորների և նրանց հետ միասին ձևավորել երիտասարդական խմբեր տարբեր համայնքներում
  • Մշակել և իրականացնել երիտասարդական խմբերի շարունակական զարգացումը՝ վերապատրաստումների, փորձի փոխանակման, մենթորության և այլ միջոցներով
  • Աջակցել երիտասարդական խմբերին տեղական խնդիրների վերհանման, դրանց լուծումների մշակման և իրականացման գործում
  • Աջակցել երիտասարդական խմբերին տեղական ինքնակառավարման մարմինների և այլ շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ համագործակցության գործում
  • Հետևել սոցիալական նորարարության ոլորտի զարգացումներին և կիսվել դրանցով ծրագրի մասնակիցների հետ
  • Իրականացնել շարունակական մշտադիրտարկման այցեր համայնքներ
  • Կատարել ծրագրի բաղադրիչների շարունակական գնահատում
  • Մասնակցել կրթական գործիքների և նյութերի տարածման ռազմավարության ստեղծմանն ու իրականացմանը
  • Մասնակցել ծրագրի ընթացիկ և վերջնական նկարագրողական հաշվետվությունների պատրաստմանը
  • Համակարգել երիտասարդական խմբերի գործունեության և ընդհանուր ծրագրի տեսանելիությունը նաև առցանց հարթակներով
  • Իրականացնել այլ առաջադրանքներ, որոնք առնչվում են ընդհանուր ծրագրի իրականացմանը

Որակավորում՝

  • Բարձրագույն կրթություն

Փորձ՝

  • Ծրագրի կառավարում
  • Համայնքային աշխատանք
  • Քաղաքացիական կրթություն
  • Երիտասարդական աշխատանք
  • Սոցիալական նորարարություն
  • Ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ միջոցառումներ, դասընթացներ իրականացնելու փորձը կդիտվի որպես առավելություն
  • Առցանց դասընթացների  մասնակցությունը և/կամ  մշակման փորձը  կդիտվի որպես առավելություն

Մասնագիտական հմտություններ՝

  • Հաղորդակցում և բանակցում
  • Թիմային աշխատանք և համագործակցություն
  • Երիտասարդների մոտիվացում
  • Ժամանակի արդյունավետ կառավարում
  • Հեռավար աշխատանքի արդյունավետ կազմակերպում
  • Բարդ իրավիճակների արդյունավետ կառավարում
  • Հայերենի և անգլերենի լավ իմացություն (ֆրանսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
  • Համակարգչային/թվային հմտություններ

Անձնային որակներ՝

  • Ճկունություն
  • Ինքնակառավարում
  • Նրբանկատություն
  • Հարգանք
  • Պատասխանատվություն
  • Մարդասիրություն
  • Հետևողականություն
  • Նախաձեռնողականություն
  • Ստեղծարարություն