PanARMENIAN.Net – MOOC–ը (Massive Open Online Course) բաց դասընթաց է, որը նախատեսված է մասսայական մասնակցության համար: Ըստ New York Times-ի, 2012 թվականը դարձավ «MOOC տարի». հենց այդ ժամանակ հայտնվեցին Coursera, Udacity, edX՝ համալսարանների հետ կապված մի քանի լավ ֆինանսավորվող մատակարարներ:
Միասին այդ հարթակներն ունեն տասնյակ գործընկեր-համալսարաններ ու միլիոնավոր օգտատերեր: Փաստը, որ համաշխարհային առաջատար պրոֆեսորների դասընթացներն այսօր անվճար հասանելի են ինտերնետում, լիովին ցնցեց բարձրագույն կրթությունը:
Շվեյցարական KASA մարդասիրական հիմնադրամը` Թումո ստեղծարար տեխնելոգիաների կենտրոնի, Շվեյցարիայի դեսպանատան ու PAN-ի հետ համատեղ 2014-ի նոյեմբերի 2–ին կազմակերպեց ֆորում՝ նվիրված տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությանը կրթության վրա: Նպատակն էր քննարկել տեղեկատվական տեխնոլոգիաների՝ կրթության ոլորտ բերած առկա տենդենցները, մարտահրավերներն ու հնարավորությունները: Գլխավոր զեկուցողը MOOC-երի ստեղծող Սթիվեն Դոունսն էր, ում հետ էլ PAN-ը զրուցել MOOC-երի ու ապագայի կրթության մասին: Կարդալ ավելին ․․․