ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ

Home » Փախստականների ինտեգրացիա » ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ

2013 թվականին « ԿԱԶԱ »-ին վիճակվեց ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համագործակցությամբ աշխատել տարբեր մշակույթների պատկանող երիտասարդ փախստականների հետ կարճաժամկետ դասընթացների շրջանակներում՝ ոլորտ, որում բազմամյա փորձ ունենք։

Ծրագրի նպատակն էր հզորացնել այդ երիտասարդների ներուժը, որպեսզի վերջիններս կարողանան արագ և հեշտությամբ ինտեգրվել հայկական իրականությանը։ Առաջին հաջող համագործակցությունից հետո 2014 թվականին մենք դարձանք ՄԱԿ ՓԳՀ-ի պաշտոնական գործընկեր՝ հանձն առնելով վերջինիս ֆինանսական աջակցությամբ իրականացնել դասընթացներ փախստականների, ապաստան հայցողների և տեղահանյալ անձանց (սիրիահայեր) համար։

Ո՞րն է մեր նպատակը

  • Կրթության միջոցով բարելավել փախստականների և տեղահանյալ անձանց կենսապայմանները,
  • Նպաստել նրանց ինտեգրմանը տեղական հասարակությանը։

Մեր մեթոդը

Տեղահանյալ անձանց հետ աշխատանքում մենք որդեգրել ենք հստակ քաղաքականություն, այն է՝ մի կողմից ներգրավել նրանց մեր կողմից իրականացվող ծրագրերում, մյուս կողմից՝ մշակել և իրականացնել դասընթացներ, որոնք համապատասխանում են նրանց հատուկ կարիքներին։

Ինչպիսի՞ դասընթացներ ենք առաջարկում

Մի կողմից մեր դասընթացները նպատակ ունեն բարելավելու շահառուների կենսապայմանները`

  • Աշխատանքային հմտություններ և անհատական աջակցություն,
  • Սոցիալական ձեռներեցություն,
  • Զբոսավարների պատրաստում,
  • Մասնագիտական դասընթացներ՝ խոհարարություն, վարսահարդարում, մատնահարդարում, դիմահարդարում, հագուստի մոդելավորում,
  • Հայերենի, ռուսերենի, անգլերենի և համակարգչային հմտությունների դասընթացներ։

Մյուս կողմից, մենք զբաղվում ենք նրանց սոցիալական ինտեգրմամբ՝ մեր Հիմնադրամի այլ ծրագրերին մասնակցության միջոցով`

  • «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագիր,
  • «Ընտանիքի ընկեր» ծրագիր,
  • Սոցիալ-հոգեբանական ծրագրեր դեռահասների համար։

Ծրագրի արդյունքները` թվերով

  • Ծրագրի շահառու 540 փախստական 2014թ․-ին,
  • 725 շահառու 2015թ․-ին,
  • 100 խորհրդատվություն և/կամ ուղղորդում դեպի այլ կառույցներ,
  • Մասնակիցների 30-40%-ը ծրագրի արդյունքում աշխատանք է գտել կամ անկախ է աշխատում,
  • Մասնակիցների 60%-ը մասնակիորեն ինտեգրվել է։

Ո՞վ կարող է մասնակցել

Այն անձինք, ովքեր ունեն`

  • փախստականի կամ ապաստան հայցողի կարգավիճակը փաստող փաստաթուղթ,
  • սիրիական անձնագիր (վավեր անձնագիր, կացության քարտ և այլն),
  • հայկական անձնագիր (անձինք, ովքեր ստացել են Հայաստանի քաղաքացիություն, սակայն ծնվել են Սիրիայում)։

Հաշվի առնելով շահառուների մեծ հոսքը և մեր ռեսուրսների սահմանափակությունը՝ գրանցված անձինք անցնում են ընտրության փուլ՝ նախապես սահմանված չափանիշների համաձայն, որոնք տարբեր ծրագրերի համար տարբեր են՝ ելնելով վերջիններիս առանձնահատկություններից։

Գործնական տեղեկություններ

Ծրագրի շահառու դառնալու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ այցելելով Նալբանդյան 29 հասցեում գտնվող մեր «Էսպաս» կրթամշակութային կենտրոն։

Ծրագիրը ֆինանսավորվում է ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից, սակայն լրացուցիչ միանվագ այլ օգնություններ մեզ հնարավություն են տալիս հոգալ շահառու փախստականների որոշակի հրատապ կարիքներ և դյուրացնել նրանց ինտեգրացիան։