«Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ․ քաղաքացիական մասնակցության խթանում սոցիալական նորարարության միջոցով» ծրագիր

Home » Հայտարարություններ » «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ․ քաղաքացիական մասնակցության խթանում սոցիալական նորարարության միջոցով» ծրագիր

«ԿԱԶԱ» հիմնադրամը 2022թ․ սեպտեմբերից մեկնարկել է եռամյա ծրագիր՝ ուղղված երիտասարդների քաղաքացիական մասնակցության ու նորարար մտածողության խթանմանը։ Այս ծրագրի հիմք է ծառայել հիմնադրամի կողմից 2011թ․ից իրականացվող քաղաքացիական կրթության ծրագիրը։

Ծրագրային թիմը համալրելու համար Հիմնադրամը հայտարարում է Երիտասարդական խմբերի համակարգողի թափուր հաստիք։

Մանրամասն նկարագիրը՝ ստորև։

Ձեր ինքնակենսագրականը /CV/ և մոտիվացիոն նամակը խնդրում ենք ուղարկել հետևյալ էլ. հասցեին` hr@kasa.am, նամակի վերնագրում նշելով համապատասխան հաստիքի անվանումը:

Մոտիվացիոն նամակում խնդրում ենք անդրադառնալ հետևյալ հարցերին (առավելագույնը երկու էջի սահմաններում)՝

  • Ինչո՞ւ է կարևոր քաղաքացիական կրթությունն ու սոցիալական նորարարությունն այսօր Հայաստանում։
  • Ինչո՞ւ եք ցանկանում նպաստել սոցիալական նորարարության տարածմանը Հայաստանի համայնքներում։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հունվարի 22-ը։

Հարցերի և տեղեկությունների համար զանգահարել` 010 54 18 44։

Միայն ինքնակենսագրականների և մոտիվացիոն նամակների հիման վրա ընտրված դիմորդները կհրավիրվեն հարջորդ փուլ։

Երիտասարդական խմբերի համակարգող

 Աշխատանքի տևողությունը` առնվազն 1 տարի (3 ամիս վճարվող փորձաշրջան)

Աշխատանքի սկիզբը` հունվար, 2023թ․

Դրույք՝ լրիվ

Աշխատանքի վայրը` «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի Երևանի կամ Գյումրու կենտրոն

Երիտասարդական խմբերի համակարգողը 1 տարվա ընթացքում ծրագրային թիմի հետ միասին ներդնելու են իրենց ջանքերը, փորձը, կապերը և գիտելիքները՝ խթանելով երիտասարդների քաղաքացիական կրթությունը, իրենց համայնքներում նորարարական մոտեցումներով դրական փոփոխությունների իրականացումը և երիտասարդների մասնակցությանն աջակցող միջավայրի զարգացումը։

Աշխատանքը ենթադրում է հաճախակի այցեր Հայաստանի տարբեր մարզեր։

Աշխատանքային պարտականություններ՝

 Աշխատանք երիտասարդական խմբերի հետ

  • Հավաքագրել կամավոր խմբավարների և նրանց հետ միասին ձևավորել երիտասարդական խմբեր տարբեր համայնքներում
  • Կազմակերպել խմբավարների և երիտասարդական խմբերի վերապատրաստումները
  • Իրականացնել  խմբավարների շարունակական մենթորություն
  • Վերհանել յուրաքանչյուր երիտասարդական խմբի կարիքներն ու կազմակերպել համապատասխան աջակցության տրամադրումը
  • Մշտապես աջակցել խմբավարներին նախագծել և իրականացնել հանդիպումներ և միջոցառումներ այլ երիտասարդների և համայնքի անդամների համար
  • Հետևել սոցիալական նորարարության ոլորտի զարգացումներին և կիսվել դրանցով ծրագրի մասնակիցների հետ
  • Ապահովել տեղական մակարդակի տարբեր դերակատաների հետ համագործակցությունների ստեղծումն ու զարգացումը (համայնքներում գործող երիտասարդական կազմակերպությունների, ՏԻՄ ներկայացուցիների, մասնավոր հատվածի հետ)
  • Աջակցել խմբավարներին տեղական խնդիրների վերհանման գործում և համատեղ մշակել տարբեր լուծումներ
  • Աջակցել և ուղղորդել խմբավարների և երիտասարդական խմբերի ծրագրերի իրականացմանը
  • Իրականացնել շարունակական մշտադիրտարկման այցեր համայնքներ
  • Մասնակցել կրթական խաղերի և քաղաքացիական կրթության վերաբերյալ բաց առցանց դասընթացի տարածման ռազմավարության մշակմանը և դրա իրականացմանը
  • Իրականացնել այլ առաջադրանքներ, որոնք առնչվում են ընդհանուր ծրագրի իրականացմանը

Որակավորում՝

  • Բարձրագույն կրթություն

Փորձ՝

  • Ծրագրի կառավարում
  • Համայնքային զարգացման ծրագրեր
  • Քաղաքացիական կրթություն
  • Երիտասարդական աշխատանք

Ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ միջոցառումների և դասընթացների իրականացում

 Մասնագիտական հմտություններ՝

  • Հաղորդակցում և բանակցում
  • Թիմային աշխատանք և համագործակցություն
  • Ժամանակի արդյունավետ կառավարում
  • Հեռավար աշխատանքի արդյունավետ կազմակերպում
  • Բարդ իրավիճակների արդյունավետ կառավարում
  • Հայերենի և անգլերենի լավ իմացություն (ֆրանսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
  • Համակարգչային/թվային հմտություններ