Եվրոպական կամավորական ծառայությունը (ԵԿԾ) միջազգային շարժունության ծրագիր է, որը երիտասարդներին հնարավորություն է տալիս իրենց ուժերն ի սպաս դնելու ընդհանուրի բարօրությանը միտված որևէ ծրագրի (մարդասիրական, հասարակական, մշակութային, շրջակա միջավայրի պահպանության) արտերկրում՝ միաժամանակ նոր մշակույթ բացահայտելով։
Մաս կազմելով Եվրամիության «Էրազմուս +» ծրագրի՝ այն փորձում է երիտասարդների շրջանում զարգացնել համերաշխություն, փոխհասկացողություն և հանդուրժողականություն` նպաստելու համար ԵՄ-ում սոցիալական միասնության ուժեղացմանը և երիտասարդների ակտիվ քաղաքացիական ներգրավվածությանը։
2010 թվականից ի վեր « ԿԱԶԱ »-ն հանդիսանում է ԵԿԾ ընդունող և ուղարկող հավատարմագրված կազմակերպություն։ Մինչ օրս մենք ընդունել ենք մոտ 15 երիտասարդ Եվրոպայից և եվրոպական այլ երկրներ ենք ուղարկել 5 հայ։
Ինչու՞ մասնակցել ԵԿԾ ծրագրին
Այն ընձեռում է`
- Անհատի ձևավորմանը նպաստող աներևակայելի փորձառություն,
- Նոր լեզվի և նոր մշակույթների բացահայտում,
- Հետագա մասնագիտական ներգրավմանը նպաստող սոցիալական և գործնական հմտություններ,
- Հստակ ծրագրի միջոցով մասնակցություն տեղական համայնքի զարգացմանը:
Ո՞վ կարող է մասնակցել
Լեզվի իմացության, կրթության կամ դիպլոմի հատուկ պահանջներ չկան, սակայն կան պայմաններ՝ տարիքի և շահամիտման (մոտիվացիա) հետ կապված, որոնք են`
- Լինել 17-ից 30 տարեկան,
- Հետաքրքրված լինել ծրագրի բովանդակային մասով,
- Տրամադրված լինել արտերկրում անցկացնելու 2-ից 12 ամիս,
- Ցանկություն ունենալ ներգրավվելու ծրագրում՝ ի նպաստ տեղի բնակչության,
- Բաց լինել միջմշակութային երկխոսության և համագործակցության համար։
Ֆինանսավորում
Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից։ Կամավորներն ապահովվում են անվճար կեցավայրով և սննդով, օգտվում են ապահովագրությունից և հատուկ թոշակ են ստանում ծրագրի ողջ տևողության ընթացքում (երբեմն մասնակիցներից պահանջվում է մասնակիորեն հոգալ ճամփորդության ծախսերը)։
Գործնական տեղեկություն
Հավատարմագրման համարը՝ 2013-PL-231
Որպես ընդունող կառույց մեր ծրագրի մասին տեղեկություններ` այստեղ
Լեզվի դասընթացներ` Մեր մասնակիցներին առաջարկվում են հայերենի կամ ռուսերենի դասեր ծրագրի ողջ տևողության ընթացքում։
ԵԿԾ տևողությունը «ԿԱԶԱ»-ում` 11 ամիս:
Կամավորների ընդունման համար հնարավոր է 2 ժամանակաշրջան՝ սեպտեմբերից հուլիս և փետրվարից դեկտեմբեր։
Կապ մեզ հետ` : Հեռ.` 010 58 40 32, Էլ․հասցե` kasaam@kasa.am