Մենք չենք կարող ժխտել, որ ապրում ենք «հետաքրքիր ժամանակներ», չափազանց շատ հետաքրքիր։ «Մենք կարիք ունենք համարձակ խոսքերի», – ասել է Ալբերտ Կամյուն իր «Պայքարող մարդը» ստեղծագործությունում։ Պետք է վերագտնել մեր մարդկային արժանապատվությունը, մի նոր մոտեցումով մտածել մեր դարաշրջանի մասին և առաջին հերթին մեր հասարակության մասին, որն ավելի ու ավելի չեզոք է դառնում, քանի որ ի թիվս այլ բաների ինքնության քայքայումը նպաստել է գլոբալացմանը։
Այս ամենը անելու համար շատ գրողներ և փիլիսոփաներ ամբողջ աշխարհից որոշել են օգտագործել հնագույն առասպելները ( հունական, սկանդինավյան, պարսկական…) որպես ժամանակակից ընթերցանության բանալի՝ հաղորդելով նրանց իմաստ։ Ժան Ժիոնո, Առթո Փասիլինա, Զիգմունդ Փրեյդ և այլոք հաճախ օգտագործում են հնագույն առասպելները որպես մեր ժամանակների ըներցանության բանալի և կիրք, որը բնորոշ է մարդկային էակներին։
Այսպիսով մենք Ձեզ հրավիրում ենք մասնակցելու այս հանդիպմանը վերաբացահայտելու համար Ալբերտ Կամյույին և Ժան Ժաք Վարուժանին։Երկու մեծանուն հեղինակների ֆրանսիական և ֆրանսահայ գրականության, ովքեր օգտագործել են հնագույն առասպելները ներկայացնելու համար մեզ մեր դարաշրջանը։
Հանդիպումը կվարեն Մաքսանս Սմանիոտոն՝ Ֆրանկոֆոնիայի ծրագրի պատասխանատուն, և Լուսինե Աբգարյանը՝ Հայաստանում Ալիաս Ֆրանսեզի գրադարանի պատասխանատուն և Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ասպիրանտ։