Գյումրու Սոցիալ-ուսուցողական և զարգացման վերանորոգված կենտրոնի բացում

Home » Լուրեր Հայաստանից » Գյումրու Սոցիալ-ուսուցողական և զարգացման վերանորոգված կենտրոնի բացում

Նոյեմբերի 9-ին կայացավ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի Գյումրու Սոցիալ-ուսուցողական և զարգացման վերանորոգված կենտրոնի բացումը։ Շարունակելով լինել Հիմնադրամի ծրագրերի իրականացման համար տարածք,  ընդլայնված կենտրոնի նպատակն է․

  • տրամադրել հարթակ տարբեր կառույցների, խմբերի, անհատների համար իրականացնելու կրթական ծրագրեր, վերապատրաստումներ, թիմային հանդիպումներ,
  • հնարավորություն ընձեռել օտարերկրացիներին և տեղացիներին բացահայտելու Շիրակի մարզի զբոսաշրջային հարստությունը։

Կենտրոնի բացմանը ներկա էին Շիրակի փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Աննա-Կարին Օստը, ինչպես նաև զբոսաշրջային, կրթական, մշակութային և հասարակական ոլորտի ներկայացուցիչներ Երևանից և Գյումրիից:

Վերջիններիս ներկայացվեց Հիմնադրամի և շենքում գործող կազմակերպությունների գործունեությունը, այնուհետև շրջայցի միջոցով հյուրերը ծանոթացան վերանորոգված կենտրոնի հարմարավետ և տեխնիկապես հագեցած սրահներին և սենյակներին: Միջոցառման հիշարժան պահերից էր նաև Գյումրու շրջայցը:

Հիմնդրամի պրոֆեսիոնալ անձնակազմը սպասում է Ձեզ մեր ջերմ և ոգեշնչող կենտրոնում, որի ակտիվ շահագործումը կապահովի հիմնադրամի զարգացման ծրագրերի շարունակական իրականացումը: