«ReImagining Recognition». Երիտասարդական աշխատանքի մեջ ուսուցման գործընթացների և գործիքների ճանաչելիության բարձրացում

Home » Լուրեր Հայաստանից » «ReImagining Recognition». Երիտասարդական աշխատանքի մեջ ուսուցման գործընթացների և գործիքների ճանաչելիության բարձրացում

Երիտասարդական աշխատանքը մշտապես «ԿԱԶԱ» հիմնադրամի առաջնահերթություններից է եղել։ Դրա վառ ապացույցներից մեկն էլ 2018թ.-ի դեկտեմբերի 14-ին մեկնարկած «ReImagining Recognition» ծրագիրն է։ Այն նպատակ ունի բացահայտել, թե ինչպիսին է երիտասարդական աշխատանքը, դրա քաղաքականությունը տեղական մակարդակում, և թե ինչպիսի գործիքակազմի կարիք կա երիտասարդական աշխատանքը արժևորելու ու պետական մակարդակով ճանաչելի դարձնելու համար:

«ReImagining Recognition» ծրագիրը մշակվել է համագործակից երկրների (Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա, Ֆինլանդիա, Իռլանդիա, Լիտվա) կազմակերպությունների երիտասարդական աշխատանքում ունեցած փորձից ելնելով:

Գործընկեր կառույցները առանձնացրել են հետևյալ կարիքները.

  • Երիտասարդական աշխատանքի մեջ ուսուցման ճանաչման վերաբերյալ գործիքների ստեղծման/բարելավման կամ լուծումների մշակման անհրաժեշտություն։
  • Երիտասարդական աշխատանքով զբաղվող կազմակերպությունների և դրա քաղաքականություն մշակողների շրջանում կրթապիտակների (Learning Badges)՝ որպես իրազեկման գործիքի կարիք։
  • Երիտասարդական առաջնորդները և երիտասարդական աշխատողները պետք է զարգացնեն իրենց հմտությունները `օգտագործելով և խթանելով թվային գործիքները որպես ճանաչման միջոցներ։
  • Ավելի խորը տեղեկացվածության կարիք երիտասարդների և նրանց համայնքների մասին՝ ստեղծարար գործքիները լայնորեն կիրառելու համար:

Գործընկերներից յուրաքանչյուրն իր երկրում ընտրում է որևէ ոլորտ (կրթություն, երիտասարդական աշխատանք և այլն) ու կատարում է տեղական հետազոտություն՝ պարզելու համար, թե ինչ մակարդակում է գտնվում տվյալ ոլորտում ուսուցողական գործընթացները վավերացնող գործիքակազմը, դրանց կարևորությունը, ոլորտի զարգացումների ապահովումը, և թե արդյոք պետք են թվային գործիքներ:

Այնուհետև, ելնելով հետազոտության արդյունքներից՝ առաջարկվում է Learning Badges գործիքը, որը թույլ է տալիս հստակ քարտեզագրել ուսուցողական գործընթացը և, հավաքելով առցանց բաջեր, զարգացնել տարբեր հմտություններ, գիտելիքներ և դրանք հավաքված բաջերի շնորհիվ չափելի դարձնել:

Այս թվային գործիքի վերաբերյալ՝ որպես նորարար մեթոդ, օգոստոսին Ֆինլանդիայում տեղի է ունենալու դասընթաց: Գործընկեր երկրներից մասնակից երիտասարդները և ոլորտային ներկայացուցիչները սովորելու են՝ ինչպես մշակել, ստեղծել իրենց համայնքին համապատասխան բաջերի համակագը՝ դասընթացից հետո դրանք տեղական մակարդակում, որպես ուսուղցողական պրոցես, օգտագործելու համար: