«ՍԻՄԲՈԼՈՒՍ»․ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆՈՂ ԽԱՂ

Home » Ուսուցողական խաղեր » «ՍԻՄԲՈԼՈՒՍ»․ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆՈՂ ԽԱՂ

«Սիմբոլուս» խաղը մշակվել է «Երիտասարդների հզորացում քաղաքացիական կրթության և միջմշակութային հաղորդակցության միջոցով» ծրագրի շրջանակներում՝ Brot für die Welt կազմակերպության աջակցությամբ։ Ծրագիրը մեկնարկել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով նպաստել երիտասարդների շրջանում քաղաքացու ինքնության և մշակութային իրազեկվածության, Հայաստանում ժողովրդավարական, թափանցիկ և բազմազան հասարակության զարգացմանը:

Խաղի նպատակն է խթանել այսօրվա աշխարհում «միասին ապրելու» և հաղորդակցվելու մոտեցման զարգացումը, քանի որ մշակույթները տարբեր են և բազմազան, սակայն ունեն շատ ընդհանրություններ ու նմանություններ։

Խաղը հետաքրքրություն է առաջացնում մշակութային համատեքստում տարբեր խորհրդանիշների դերի և նշանակության բացահայտման տեսանկյունից և խթանում է միջմշակութային հաղորդակցության հմտությունների զարգացումը։

«Սիմբոլուս»-ը կարելի է խաղալ և՛ ֆորմալ, և՛ ոչ ֆորմալ կրթական միջավայրերում (դպրոց, ճամբար և այլն)՝ որպես ուսուցողական դասընթացի մաս:

Այս խաղը կարող են խաղալ 12 տարեկանից բարձր անձինք։ Նախապես պատրաստվելու կարիք չկա. պարզապես պետք է հետաքրքրված լինել այլ մշակույթներով։

«Սիմբոլուս»-ը կարող եք ձեռք բերել ՝ դիմելով «ԿԱԶԱ» հիմնադրամի Երևանի և Գյումրու կենտրոններ: