«Պերսիպիո». խոսում ենք հասարակական խնդիրների մասին նկարազարդ քարտերով

Home » Ուսուցողական խաղեր » «Պերսիպիո». խոսում ենք հասարակական խնդիրների մասին նկարազարդ քարտերով

«Պերսիպիո» խաղը ստեղծվել է «ԿԱԶԱ» հիմնադրամի կողմից՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Խաղը մշակվել է «Երիտասարդները հանուն զարգացման» ձեռնարկին զուգահեռ՝ նպատակ ունենալով դյուրացնել հասարակական խնդիրների մասին քննարկումները երիտասարդների շրջանում:

Խաղի բաղկացուցիչ մասն են կազմում նկարազարդ խաղաքարտերը, որոնց վրա պատկերված են ժամանակակից լեհ նկարիչ Պավել Կուչինսկու ստեղծագործությունները: Պ. Կուչինսկին իր նկարների միջոցով ներկայացնում է ժամանակակից աշխարհի տարբեր մարտահրավերներ՝ անդրադառնալով սոցիալական, քաղաքական, բնապահպանական և այլ ոլորտների:

«Պերսիպիո»-ն հետաքրքիր և ուսուցողական ժամանց կարող է ապահովել՝ ակտիվացնելով ձեր երևակայությունն ու ասոցիացիաները:

Խաղը ստեղծվել է 2 լեզվով՝ հայերեն և անգլերեն: Այն կարող եք ձեռք բերել՝ դիմելով «ԿԱԶԱ» հիմնադրամի երևանյան և Գյումրու կենտրոններ: