Շինարարություն

Home » Շինարարություն

1999 թվականին մեր առաջին երկու աշխատակցուհիները դիմեցին մեզ 1988-ի երկրաշարժից հիմնահատակ ավերված մի գյուղի՝ Գոգարանի (Լոռի) դպրոցը վերակառուցելու խնդրանքով: Այնուհետև մինչ 2009 թվականը մենք 10 միլիոն շվեյցարական ֆրանկ (8 միլիոն եվրո) հայթայթեցինք շինարարական 40 ծրագրի համար, որի 70 %-ը՝ Արմենիանոս հիմնադրամի, իսկ մնացածը՝ բազմաթիվ նվիրատուների, հատկապես՝ շվեյցարացիների շնորհիվ:

Հետագայում մենք կենտրոնացանք հատկապես զարգացման ծրագրերի վրա հետևյալ շրջաններում`

Երևան + Փարաքար; Արագածոտն՝ Թալին, Մաստարա, Ապարան; Արմավիր՝ Արգինա, Լուսակերտ, Շենիկ; Գեղարքունիք՝ Նորակերտ, Սեմյոնովկա; Լոռի՝ Գոգարան, Գեղաշեն, Այրում; Շիրակ՝ Գյումրի, Ախուրյան, Եղնաջուր; Տավուշ՝ Իջևան:

Այս ոլորտում աշխատանքներ ենք իրականացրել երկու ուղղությամբ`

  • Զարգացման մեր սեփական ծրագրերի իրականացման համար` վարչական գրասենյակ, «Էսպաս» կենտրոն և հյուրատուն Երևանում, «Արևամանուկ» կենտրոնը՝ Գյումրիում (2 միլիոն շվեյցարական ֆրանկ),
  • Ի նպաստ պետական գործընկերների կամ հիմնադրամների /ՀԿ-ների (8 միլիոն շվեյցարական ֆրանկ),
  • ՀՀ` 7 հանրային դպրոց (4 միլիոն շվեյցարական ֆրանկ),
  • Հայ առաքելական եկեղեցի` մատուռ Եղնաջուրում,
  • «Արաբկիր» հիմնադրամ՝ հիվանդանոց, ԱրԲես առողջության կենտրոնը Երևանում, առողջարանային կենտրոն Ապարանում (2 միլիոն շվեյցարական ֆրանկ),
  • «ՇԵՆ» և Գոգարան գյուղ` գյուղատնտեսություն, համայնքանին կենտրոններ, խմելու ջուր, ոռոգում, ճանապարհներ, գազ, արևային չորանոց (2 միլիոն շվեյցարական ֆրանկ) :

Այժմ մենք մտադիր ենք ներդրումներ կատարել երկու պարագայում`

  • Ավարտելու համար Գյումրիի Շերամի անվան երաժշտական դպրոցի բարեկարգումը, որ նախաձեռնել ենք 2009 թվականին. ամբողջովին վերանորոգվել են որպես պատմական նշանակության շենք ճանաչված այս դպրոցի տանիքը, սանհանգույցը և ջեռուցման համակարգը, ինչպես նաև երաժշտական դասարանները: Մենք փնտրում ենք 260 հազար շվեյցարական ֆրանկ (230 հազար եվրո)՝ վերանորոգելու համար մեծ սրահն ու միջանցքները, ինչպես նաև ավարտելու համար բարեկարգման և ճակատային մասի ամրացման տարբեր աշխատանքներ: Ծրագիրն իրականացվում է հին Գյումրիի վերականգնման շրջանակներում:
  • Պատվելու համար երրորդ կողմի հստակ հանձնառությունը` հաշվի առնելով ձեռք բերված հմտությունները: Որպես հիմնադրամ՝ մենք օգտվում ենք շահ չհետապնդող ծրագրերին շնորհվող հարկերի ազատումից (- 20 %), համագործակցում ենք ծանրակշիռ գործընկերների հետ և աշխատում բոլորովին թափանցիկ՝ հետևելով բյուջեին և պահպանելով ժամկետները: