Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանի 25-ամյա երիտասարդ հանրապետությունը կանգնած է դժվարին փորձությունների առաջ: Ժառանգած լինելով Սովետական միության փլատակները, շարունակելով կրել 1988-ի երկրաշարժի ու Արցախյան պատերազմի սպիները` երկիրն այսօր առերեսվում է զանգվածային արտագաղթի խնդրին, որի հիմնական պատճառներից են գործազրկության բավական բարձր ցուցանիշը (19.6 %՝ 2016 թ.-ի հունվարի պաշտոնական վիճակագրության համաձայն) և չափազանց ցածր աշխատավարձերը: Մյուս կողմից, Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ երկու սահմաններն ավելի խոցելի են դարձնում հայաստանյան տնտեսությունը, որն ի վերջո մեծ կախում ունի Ռուսաստանից:
Մեր առանձնահատուկ մոտեցումը
Մենք խրախուսում ենք մեր հովանու տակ գտնվող անձանց ինքնուրույնացումը՝ առաջնորդվելով հայտնի ասույթով՝ «Սովորեցնել՝ ինչպես ձուկ որսալ պարզապես ձուկ նվիրելու փոխարեն»: Այսպիսով, մենք ջանում ենք մեր գործունեությամբ խթանել անձնային և սոցիալական աճը, ինչպես նաև ստեղծել նյութական բարիքների ու հմտությունների փոխանակման միջավայր՝ մեր առաջ ունենալով անհատների և խմբերի հզորացման հեռանկարը:
Հովանավորյալ ընտանիքներ
1997 թ.-ից ի վեր ամեն տարի մենք մեր հովանավորության տակ ենք վերցնում սոցիալական շատ ծանր պայմաններում գտնվող 20-25 ընտանիք՝ հիմնականում Գյումրիում:
Ինչու՞ աջակցել այս ընտանիքներին`
- Ընտանիքի հոր մահ կամ բացակայություն (մեկնել է Հայաստանից՝ կենդանության որևէ նշան այլևս ցույց չտալով):
- Ծնողներից մեկի կամ երկուսի հիվանդ լինելը՝ երկրաշարժի հետևանքներ, հաշմանդամություն, դժբախտ պատահար աշխատավայրում, ծերություն և այլն:
- Զավակներից մեկի հիվանդությունը կամ հաշմանդամությունը՝ ընտանեկան միջերկրածովյան տենդ (հայերի շրջանում առավել հայտնի որպես Երևանյան հիվանդություն), էպիլեպսիա, սակավարյունություն և այլն:
- Աշխատանքի կորուստ 1991 թ.-ից հետո. գործարանների փակման կամ վերակազմավորումների հետևանքով շատ դասախոսներ, հաշվապահներ, ճարտարագետներ մնացին առանց աշխատանքի:
- Բազմանդամ ընտանիք, որը գոյատևում է նվազագույն ամսական աշխատավարձից (մոտ 100 եվրո) ցածր գումարով:
- Բնակություն «դոմիկ»-ներում (փայտյա երերուն պատերով հյուղակներ)՝ ձմռանը – 30 ºC ցրտի պայմաններում:
Կարդալ ավելին
Զարգացման ծրագիր երեխաների և դեռահասների համար
Հայաստանում գոյություն չունեն պետական հաստատություններ, որտեղ երեխաներն ու դեռահասները կկարողանան անձնապես և սոցիալապես զարգանալ: Հաշվի առնելով Գյումրիում մեր ակտիվ ներգրավվածությունը՝ մենք 2006 թ.-ին այնտեղ նմանատիպ լուսավոր ու ընդարձակ մի կենտրոն ստեղծեցինք:
Ինչու՞ աջակցել այս երեխաներին և երիտասարդներին
Մենք ցանկանում ենք՝
- հնարավորություն տալ ֆիզիկական, արվեստային և մտավոր վարժանքների միջոցով արտահայտելու իրենց ստեղծարար միտքը,
- նպաստել նրանց սոցիալականացմանը,
- ցանկություն առաջացնել ժողովրդավարորեն ներգրավվելու իրենց բնակավայրի կյանքում,
- աջակցել նրանց ծնողներին, որոնք հաճախ ուղղորդման կարիք ունեն անցումային այս բարդ շրջանում:
Կարդալ ավելին
Կրթաթոշակներ
Ամեն տարի հայաստանցի բազմաթիվ երիտասարդներ դիմում են մեզ և խնդրում աջակցել իրենց ուսումը շարունակելու հարցում՝ հաշվի առնելով երկրում չափազանց դժվար տնտեսական իրավիճակը և արտագաղթի բարձր ցուցանիշը:
Ինչու՞ տրամադրել կրթաթոշակներ
- Գործազրկության բարձր մակարդակ երիտասարդության շրջանում` 60%,
- Շատ ցածր ամսական աշխատավարձեր` 90-200 եվրո,
- Ուսման բարձր տարեկան վարձեր՝ 700-1200 եվրո:
Կարդալ ավելին