Կրթական գործիքների ազգային տոնավաճառ (Tool Fair Armenia)

Home » Մեդիան մեր մասին » Կրթական գործիքների ազգային տոնավաճառ (Tool Fair Armenia)

ystudies.am – Հոկտեմբերի 20-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց կրթական գործիքների ազգային տոնավաճառ: Միջոցառումն իրականացվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, «SALTO-YOUTH EuroMed & Good Practices Resource Centre» և «SALTO EECA» կազմակերպությունների աջակցությամբ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից: 

Տոնավաճառի նման ձևաչափը միջազգային լայն տարածում ունի և իրենից ներկայացնում է հարթակ, որտեղ երիտասարդների հետ աշխատողները շփվում և փոխանակվում են ոչ ֆորմալ կրթության և երիտասարդական աշխատանքի ոլորտի իրենց մեթոդներով:

Միջոցառմանը ներկա էին ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, ովքեր ոչ միայն ներկայացնում էին իրենց կազմակերպության կողմից մշակված գործիքներն, այլև ստեղծված էր հնարավորություն դրանք կիրառելու միջոցառման ընթացքում կազմակերպված զուգահեռ աշխատարաններում։ Բացի աշխատարաններից միջոցառումը բաղկացած էր ոչ ֆորմալ կրթության և կրթական մեթոդների մշակման ոլորտի փորձագետների ելույթներից, ինչպես նաև կրթական գործիքների տոնավաճառից: 

Աշխատարաններից մեկում International Center for Intercultural Research, Learning and Dialogue-ը ներկայացնում է Հոգևոր ուսմունքների ներկապանակը։ Վարժությունը միջկրոնական եւ միջմշակութային երկխոսոթյան խթանման, հոգևոր ավանդույթների մասին տեղեկությունների տրամադրման համար է նախատեսված: Այն նպատակ ունի խթանել մասնակիցների միջկրոնական երկխոսությանը մասնակցելու գործընթացը, զարգացնել միջմշակութային հաղորդակցության եւ անծանոթ  մշակութային համատեքստի հետ աշխատելու ունակությունները: