Կրթաթոշակներ

Home » Կրթաթոշակներ » Կրթաթոշակներ

Ամեն տարի հայաստանցի բազմաթիվ երիտասարդներ դիմում են մեզ և խնդրում աջակցել իրենց ուսումը շարունակելու հարցում՝ հաշվի առնելով երկրում չափազանց դժվար տնտեսական իրավիճակը և արտագաղթի բարձր ցուցանիշը:

Ինչու՞ տրամադրել կրթաթոշակներ

  • Գործազրկության բարձր մակարդակ երիտասարդության շրջանում` 60%,
  • Շատ ցածր ամսական աշխատավարձեր` 90-200 եվրո,
  • Ուսման բարձր տարեկան վարձեր՝ 700-1200 եվրո:

Ինչպիսի՞ն է մեր աջակցությունը

1998 թ.-ից ի վեր մենք տրամադրում ենք տարեկան մոտ 20 կրթաթոշակ՝ նախապատվությունը տալով աշխույժ և օժտված, սակայն սոցիալապես անապահով ուսանողներին: Առանձին դեպքերում մենք հատկացնում ենք նաև փոքր կրթաթոշակներ մեր իսկ կողմից կազմակերպված կարճաժամկետ դասընթացների համար:

Երևանի և Գյումրիի մեր երկու կենտրոններում մենք անհատապես հետևում և խրախուսում ենք մեր կրթաթոշակառուներին՝ հնարավորություն տալով նրանց մասնակցելու Հիմնադրամի տարբեր ծրագրերին և միջոցառումներին: Փոխարենը, նրանցից յուրաքանչյուրը կամավորության սկզբունքով շաբաթական մի քանի ժամով ներգրավվում է «ԿԱԶԱ»-ի տարբեր նախաձեռնությունների իրականացման մեջ, այդ թվում՝ երեխաներին ուղղված սոցիալ-ուսուցողական ծրագրերում և տարբեր ընդունելությունների ժամանակ:

Որո՞նք են ընտրության մեր չափանիշները

  • Ֆինանսական ծանր պայմաններ,
  • Ուսում՝ սկսած երկրորդ և ավելի բարձր կուրսերից,
  • Բարձր առաջադիմություն,
  • Գործունություն և «ԿԱԶԱ»-ի արժեքներն ու կյանքը կիսելու կամք,
  • Շաբաթական մի քանի ժամ կամավոր ներգրավվածություն:

Փոքր կրթաթոշակներ

Թոքր կրթաթոշակների տրամադրմամբ մենք մասնակցում ենք «ԿԱԶԱ»-ի ներսում իրականացվող դասընթացների ֆինանսավորմանը:

 

Որո՞նք են ընտրության մեր չափանիշները

  • Ֆինանսական ծանր պայմաններ,
  • Մեծ մոտիվացիա՝ տվյալ դասընթացին մասնակցելու համար:

Ֆինանսավորում

Փիլիպոսյան Հիմնադրամ/Ժնև և անհատ նվիրատուներ:

Ցանկանու՞մ եք աջակցել տաղանդավոր երիտասարդի : Մասնակցե՛ք նրա կրթաթշակի համալրմանն ամսական 25-50 եվրոյի չափով, որը կարող եք փոխանցել ըստ ձեր հայեցողության (ամսական, եռամսյա, կիսամյակային, տարեկան կտրվածքով): Կապվե՛ք մեզ հետ: